Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է SpaceX, Tesla և SolarCity

Newmag-ը ներկայացնում է SpaceX, Tesla և SolarCity ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կենսագրությունը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը թարգմանել ու հրատարակել է աշխարհի #1 նորարար, գյուտարար ու խարիզմատիկ միլիարդատիրոջ մասին պատմող գիրքը: Բարձր տեխնոլոգիաների աշխարհի մեծ հեղափոխականի մասին գրի է առել Էշլի Վենսը՝ ամերիկացի մրցանակակիր լրագրող և սյունակագիր: Ըստ Washington Post-ի,

Պարբերաբար Forbes-ի ցուցակներում հայտնվող Իլոն Մասկն իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է՝ պատմելով, որ իրականում չէր սպասում, որ կարող է գումար աշխատել: Իրեն բավարար էր աշխատել այնքան, որ վճարի մեքենայի վարձակալությունն ու սնունդ գնի: Բայց վերջում պարզվեց, որ այն ինչ անում է, արժեք ունի, այն էլ բավական մեծ. «Ես կարծում եմ, որ պետք է սկսել ամենացածր կետից և շուկա մուտք գործել հաջողության գագաթնակետին, ոչ թե հակառակը: Բիզնեսի մեկնարկն ու աճը ավելի շատ կախված է ինովացիաներից, դրայվից, արտադրանքը ստեղծող մարդկանց նվիրվածությունից, քան հենց արտադրանքից»:

Եթե դու միլիոնատեր ես, քո կյանքի որակն այլ է։ Եթե հակառակը պնդեն, ուրեմն ստում են։ Ցանկությունը, աշխատանքը, նոր տեխնոլոգիաները կարող են փոխել մեր կյանքը՝ տարիներ շարունակ իր իսկ գործով ապացուցել է Մասկը. «Միգուցե փոքր ժամանակ շատ կոմիքս եմ կարդացել: Կոմիքսներում միշտ թվում է, թե նրանք փորձում են փրկել աշխարհը: Թվում էր, թե պետք է փորձել աշխարհն ավելի լավ տեղ դարձնել, քանի որ հակառակն իմաստ չունի»:

2019-ին Forbes-ն Իլոն Մասկին անվանել է աշխարհի N1 նորարարական առաջնորդ, կոչում, որը նա կիսել է Amazon առցանց վաճառքի ընկերության հիմնադիր Բեզոսի հետ: Մասկի անունը հայտնվել է նաեւ Forbes-ի ցուցակում աշխարհի ամենահզոր մարդկանց կողքին: Տասնամյակներ շարունակ նրա կյանքի փիլիսոփայությունն անփոփոխ է՝ իրականացնել աշխարհում մեծ փոփոխություններ: Ու պատահական չէ, որ նրա ստեղծած ընկերություններն ուղղված են վերականգնվող էներգիայի, արհեստական ​​բանականության, նանոտեխնոլոգիայի և միջմոլորակային քաղաքակրթության ստեղծմանը:

Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:

Իլոն Մասկի աշխարհայացքը, էնտուզիազմն ու խարիզման գերել էր լրագրող Էշլի Վենսին, ով էլ երկար տարիների բանակցությունից հետո կարողացավ համոզել գյուտարարին գրել նրա մասին գիրք: Հանդիպմանը Մասկը ներկայանում է ոչ թե ինքնավստահ, պերճաշուք հագուկապով, ինչպես գրողն էր պատկերացնում, այլ վախվորած, անվստահ ու շարքային մարդու կերպարով: Վենսին հաջողվում է վստահության ներշնչել միլիարդատիրոջը ու ստանալ թույլտվություն հարցազրույց վերցնել նաև Մասկի ընտանիքի անդամների ու մտերիմների հետ:

«Իլոն Մասկի» կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնային հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի և հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla և SolarCity ընկերությունները հիմնած գործարար և նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:

Գրքում Վենսը փայլուն ցույց է տալիս, թե ինչպես է Մասկն իր ընկերությունների և՛ գլխավոր տնօրենը, և՛ աշխատակիցը, միաժամանակ ուսուցիչը և ուսանողը:

Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարևորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների և ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ և անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների և արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի և Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան և հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն:

Գրքում Վենսը փայլուն ցույց է տալիս, թե ինչպես է Մասկն իր ընկերությունների և՛ գլխավոր տնօրենը, և՛ աշխատակիցը, միաժամանակ ուսուցիչը և ուսանողը: Նա մտնում է աշխատանքի մեջ, ուղղում է բոլոր ճիշտ հարցերը, տալիս է բոլոր ճիշտ պատվերները: Նրա տեսլականը, տեսլական, որը կարող է փոխել աշխարհը, փոխել հենց ձեր աշխարհը:

Գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ուրբաթ, ժամը 10։20-ին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում։

Տարածել