Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Իլոն Մասկ» գրքի հեռուստաշնորհանդեսը

Տեղի ունեցավ «Իլոն Մասկ» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ աշխարհի #1 գյուտարար ու նորարար Իլոն Մասկի մասին կենսագրական գրքի շնորհանդեսը:«Բարի լույս» հաղորդմանը մասնակցեցին տիեզերագետներ, արևային էներգետիկայի մասնագետներ, գրքի թարգմանիչն ու խմբագիրը: Սա Իլոն

Ութ տարեկանում նա արդեն կարդացել էր գրադարանի բոլոր գրքերը: Առաջին ընկերությունը գնեց 28 հազար դոլարով ու վաճառեց 307 միլիոնով, մյուս ընկերությունը՝ Փեյ Փալը, վաճառեց մեկ ու կես միլիարդ դոլարով: Իսկ հետո կառուցեց էլեկտրամեքենա ու տիեզերանավ: «Իլոն Մասկ. Tesla SpaceX և ֆանտաստիկ ապագայի որոնումներ» գրքում հաջողակ գիտնականի հաջողություններն են ու ձախողումները: Նրան երկու անգամ հեռացրել են իր իսկ ստեղծած ընկերությունից, բայց նա նորից ամեն ինչ սկսել է զրոյից: Մի քանի անգամ սնանկացումից փրկել է իր ընկերությունները:

Նա մեկ դոլարով հարավաֆրիկյան հանրապետությունից հասավ Միացյալ նահանգներ ու գրավեց ոչ միայն աշխարհը, այլև՝ տիեզերքը: Newmag-ը ներկայացնում է ամենաֆուտուրիստական բիզնեսմենի մասին պատմող Էշլի Վենսի՝ «Իլոն Մասկ. Tesla SpaceX և ֆանտաստիկ ապագայի որոնումներ» գիրքը: Այստեղ կան հարյուրից ավելի հարցազրույցներ Մասկի ներկա ու նախկին կանանց, ընկերների, հարազատների և իր՝ Իլոն Մասկի հետ՝ ներկայացնում է գրքի թարգմանիչ Լիանա Զագարյանը. «էպատաժային կերպար է, իրեն հասկանալը բարդ է: Ինքը գիտի դրա մասին, պարբերաբար գրքի հեղինակին հարցնում է՝ ես խելագա՞ր եմ: Բացառիկ ունակություններ, բացառիկ երևակայություն ունի»:

Իլոն Մասկը գրքում պատմում է Միջտիեզերական հաղորդակցություն ստղեծելու իր գաղափարի ու 2050 թվականին Մարսը բնակեցնելու երազանքի մասին: Մասկն ուզում է ապրել ու մեռնել Կարմիր մոլորակի վրա՝ նկատում է Երևանի Պլանետարիումի տնօրեն Գրիգոր Մաշուրյանը. «Դա պարտադիր ծրագիր է, ուշ, թե շուտ, լինելու է: Մարսում, Վեներայում մինչև 2050 թվականը մեկ միլիոն մարդ է ցանկանում բնակեցնել: Թթվածինը կլինի, գործարաններ ու նաև բույսեր կլինեն: ֆենոմենալ մարդ է, ճկուն, ոչ ստանդարտ մտածելակերպով»:

   

Երևանի Պլանետրիումի տնօրենը չի զարմանում՝ Մասկի երազանքները համամարդկային գլխավոր նպատակներ են՝ գրավել տիեզերքը, ստեղծել առանց պետական համակարգի հասարակություն ու զբոսաշրջային տուրով լինել տիեզերքում: 2026-ին առաջին օդաչուն կթռնի Մարս: Նա արեց անհնարինը՝ տեղծեց սեփական արտադրության տիեզերանավեր: SpaceX ընկերության ամեն նոր թռիչք պատմական է, ընկերության գաղափարը Մասկի երազանքն է՝ ստեղծել բազմամոլորակային քաղաքակրթություն: Իլոն Մասկի կենսագրականը Newmag-ի հրատարակած առաջին կենսագրականը չէ՝ հավելում է հրատարակչատան գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը. «Կենսագրական գրելու, մյուսներին սեփական օրինակով ոգեշնչելու արվեստն ամենաբարդերից է»:

Կարդացեք նաև

Ահա և Իլոն Մասկի մյուս խենթ գաղափարը, որը դարձել է իրական բիզնես, առանց նույնիսկ մեկ գովազդային արշավի: Տեսլա մեքենաները խելացի են, գեղեցիկ ու գերժամանակակից: Պրեմիում դասի առաջին սեդաններն արհեստական ինտելեկտ ունեն, ավտոմեքենաները մեկը մյուսին են փոխանցում իրենց գիտելիքը, ինքնուրույն մոտենում ուղևորին, բացում ավտոտնակի դուռը: Իսկ գիտաֆանտաստիկ ֆիմլից կադր հիշեցնող այս մեքենան կառուցված է հրթիռների մետաղից: Վերականգնվող էներգիայի փորձագետ Հայկ Շեկոյանի խոսքով, Մասկը չի վախենում երազել. «Նրա հաջողության գաղտնիքը՝ նախ երազել, ապա չվախենալ երազել, հնարավոր դարձնել երազանքը: Այ էդ կարողությունը պետք է հաղորդել, վարակել շրջապատին»:

    

Իլոն Մասկի կենագրականը Newmag ընկերությանն օգնել է հրատարակել Դիջիթեյնը: Նորարար ու տեխնոլոգիական ընկերության ստրատեգիական նախագծերի ղեկավար Անի Մկրտչյանը բոլորին խորհուրդ է ընթերցել այս գիրքը. «Խորհուրդ կտանք կարդալ հատկապես ստարտ ափ ընկերություններին, որոնք ունեն խենթ գաղափարներ: Գիրքը կօգնի հավատան իրենց երազանքին»:

Newmag-ի նոր բեսթսելլերը՝ Էշլի Վենսի «Իլոն Մասկ. Tesla SpaceX և ֆանտաստիկ ապագայի որոնումներ» գիրքը սուպերմարդու մասին է, որի երազանքները համամարդկային են ու տիեզերական:

Տարածել