Ի՞նչ չգիտենք ապագայի սուպեր մարդու՝ Իլոն Մասկի մասին (տեսանյութ)
8 տարեկանում նա արդեն կարդացել էր դպրոցական գրադարանի բոլոր գրքերը: Առաջին ընկերությունը գնեց 28 հազար դոլարով ու վաճառեց 307 միլիոնով, մյուս ընկերությունը՝ Փեյ Փալը, վաճառեց 1.5 միլիարդ դոլարով: Իսկ հետո կառուցեց էլեկտրամեքենա ու տիեզերանավ: «Իլոն Մասկ.
- Իլոն Մասկն իր առաջին խաղը ստեղծել է 12 տարեկանում և վաճառել 500 դոլարով:
- Նա ամեն օր ամենաքիչը 5 ժամ նվիրել է ընթերցանությանը: Նրան դպրոցում նույնիսկ ծաղրում էին՝ գիրք կրծող անվանելով: Իսկ նա իր վախերը հաղթահարում ու ֆուտուրիստական գաղափարները հիմնավորում էր գիտութամբ:
- Ֆիզիկան Մասկին օգնեց չվախենալ մթությունից: Համալսարանում սովորելու տարիներին Իլոն Մասկը ապրում էր օրը 1 դոլարով, սնվում էր էժան ու արագ պատրաստվող ապուրներով:
- Ուսման վարձը վճարելու համար սենյակը, որը վարձակալում էին Մասկն ու իր ընկերը, վերածել էին գիշերային ակումբի՝ մուտքը 5 դոլարով:
- 28 տարեկանում Իլոն Մասկը 1 միլիոն դոլարով գնեց իր առաջին շքեղ մեքենան՝ Մակլարեն Ֆ1-ը և առանց այն ապահովագրելու մի օր վթարի ենթարկեց:
- Ռոբերտ Դունի կրտսերը կերտել է Երկաթե Մարդը ֆիլմի Թոնի Ստարկի կերպարը ոգեշնչվելով Իլոն Մասկից: Իսկ արդեն Ֆիլմում տեսարաններից մեկում նաև Հայտնվում է հենց ինքը Մասկը:
- Մասկը երկու անգամ ամուսնացել է նույն կնոջ հետ և երկու անգամ էլ բաժանվել նրանից: 2008-ին նա ամուսնացավ բրիտանացի դերասանուհի Տալուլա Ռայլիի հետ և բաժանվեց 4 տարի անց՝ 2012-ին: Մեկ տարի հետո Մասկը նորից ամուսնացավ Տալուլայի հետ ու էլի մեկ տարի հետո բաժանվեց:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է SpaceX, Tesla և SolarCity ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կենսագրությունը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ «Իլոն Մասկ» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
8. Իլոն Մասկի նպատակը Մարսը բնակեցնել ու միջտիեզերական հաղորդակցություն ստեղծելն է: Նա հավատարիմ է Կարմիր Մոլորակի իր երազանքին ու շարունակում է մեծ ռեսուրսներ ներդնել այն բնակելի դարձնելու համար: Մի անգամ խոստովանել է, որ ուզում է մեռնել Մարս մոլորակի վրա: