Իլոն Մասկը հիմնել է նոր դպրոց՝ առանց մաթեմատիկական թեստերի, անգլերենի, գնահատականների ու պարտադրանքների

October 5, 2021

Այս տարի Newmag-ը ներկայացրեց #1 գյուտարար ու նորարար Իլոն Մասկի կենսագրականը: Այս գիրքը առանձնահատուկ է ոչ միայն գրական իմաստով, այլև մոտիվացիոն վառ օրինակ է յուրաքանչյուր երիտասարդի համար: Գրքում կարելի է ծանոթանալ նաև դարաշրջանի ամենախարիզմատիկ միլիարդատիրոջ կրթական ծրագրերին, իր վերաբերմունքը նոր դպրոցի մասին: Մեծ հեղափոխականը նաև իր կրթական հաստատությունն է հիմնել՝ ապացուցելով, որ 21-րդ դարի դպրոցը պետք է տարբերվի: Ձեզ ենք ներկայցնում Իլոն Մասկի երազանքներից իրականություն դարձած դպրոցի մասին մեր անդրադարձը:

Իլոն Մասկի դպրոցը կոչվում է Ad Astra, այն  հիմնադրվել է 7 տարի առաջ՝ 2014-ին Հոթորնում՝ SpaceX-ի կամպուսում: Նա նախ իր երեխաներին ենթարկեց փորձության՝ հանելով Mirman դպրոցից, այնտեղից հրավիրեց ուսուցիչների դասավանդելու իր մոտ: Առաջին տարում Ad Astra-ում սովորում էին Մասկի երեխաները՝ 2004թ. ծնված երկվորյակները և 2006թ. ծնված եռյակը: Մյուս երեխաները SpaceX-ի աշխատակիցներն էին: Այսօր արդեն աշակերտների թիվը մի քանի անգամ կրկնապատկվել է: 7-14 տարեկան սաներն ուսումնասիրում են բնական գիտություններ, մաթեմատիկա, ռոբոտատեխնիկա և արհեստական բանականություն: Ad Astra-ն լիովին գործում է Մասկի միջոցներով: Միայն 2014-2015թթ. 475 հազարական դոլար է հատկացրել դպրոցին:

Գործնականում Ad Astra-յում ամեն ինչ արտասովոր է. գնահատականների բացակայությունից մինչև ընդունելության գաղտնիություն: Երաժշտություն ու անգլերեն դասացուցակում չկա: Միևնույն է կա Google՝ համոզված է Մասկը: Առարկաները շատ չեն:

Աշակերտները դասի ընթացքում այցելում են SpaceX-ի լաբորատորիաներ: Յուրաքանչյուր երեխա ունի իր MacBook-ը: Ad Astra դպրոցի գլխավոր նպատակն է կրթական նոր մոդել ստեղծել աշխարհում: Այնպես ինչպես  Tesla-ն ու SpaceX-ը կատարեցին հեղափոխություն:

Դպրոցի սաները սեփական արժույթով են վաճառում իրենց արտադրանքը և կարող են հրաժարվել այն պարագաներից, որոնք նրանց հարմար չեն: Աշակերտները դասի ընթացքում այցելում են SpaceX-ի լաբորատորիաներ: Յուրաքանչյուր երեխա ունի իր MacBook-ը: Ad Astra դպրոցի գլխավոր նպատակն է կրթական նոր մոդել ստեղծել աշխարհում: Այնպես ինչպես  Tesla-ն ու SpaceX-ը կատարեցին հեղափոխություն:

Մաթեմատիկական խնդիրներն աշակերտները լուծում են միասին, ֆիզիկան անում են գործնական աշխատանքով: Այն, ինչ պարտադիր է, երեխայի մոտ հակառակ ռեկցիան է ստեղծում: Յուրաքանչյուրը պետք է ուսումնասիրի այն, ինչ իրեն հետաքրքիր է: Իլոն Մասկը վստահ է՝ երեխաներին գնահատականները չեն մոտիվացնում: Դրա համար էլ իր դպրոցում աշակերտները գնահատական չեն ստանում: Դպրոցն ունի իր դրամական արժույթը, որը ստանում են ոչ թե խնդիրը լուծելու, այլ  գաղափարների իրագործման համար: Մեծ հեղափախականը կարծում է, որ թեստերը ևս անիմաստ գործառույթ ունեն, հենց դրանք են վնասել կրթության որակը: Ըստ նրա, թեստերով աշակերտի մոտ բթացնում են մտածելու կարողությունը: Փոխարենն առաջարկում է դասավանդել բարոյագիտություն և էթիկա:

Մասկի յուրաքանչյուր գաղափար նորարար է ու աշխատող: Իսկ թե ինչպես նա հասավ հաջողությունների, կարելի է ծանոթանալ «Իլոն Մասկ. Tesla, SpaceX և ֆանտաստիկ ապագայի որոնումներ» գրքում:

Կարդացեք նաև