BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Իլոն Մասկ. Starlink-ի գլոբալ ինտերնետ ծածկույթը հա

Իլոն Մասկ. Starlink-ի գլոբալ ինտերնետ ծածկույթը հասանելի կլինի 2021 թվականի սեպտեմբերից

newmag-y-n

Աշխարհը փոխած մարդն ու ամենաանհավանական նախագծերի հեղինակ Իլոն Մասկի կենսագրությունը տարածվում է աշխարհով մեկ՝ դառնալ մոտիվացիոն օրինակ շատերի համար։ Այդ նպատակով էլ վերջերս Newmag-ը ներկայացրեց «Իլոն Մասկ» գիրքը։ Դեռ այս տարվա փետրվարից Starlink-ը՝ Իլոն

Գործարար Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը հայտարարել է, որ 2021 թվականի սեպտեմբերից Starlink արբանյակային ինտերնետ նախագիծը ողջ աշխարհում կապահովի շարունակական անխափան ծածկույթ։ Reuters գործակալությունը հղում է անում  SpaceX-ի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն Գվին Շոթվելին, ով հաստատել է լուրը Macquarie Group-ի տեխնոլոգիական կոնֆերանսին. «Մենք հաջողությամբ տեղակայել ենք մոտ 1800 արբանյակ, և հենց նրանք դուրս գան աշխատանքային ուղեծիր, մենք կունենանք անխափան գլոբալ ծածկույթ։ Դա հավանաբար տեղի կունենա սեպտեմբերին»:

Այս տարվա մայիսին SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել էր, որ Starlink-ը ինտերնետ ծառայությունների համար ստացել է ավելի քան 500.000 նախնական պատվեր:

SpaceX-ի նախագահի խոսքով, ընկերությունն այնուհետ կսկսի կարգավորող մարմինների հետ աշխատանքը. «Որպեսզի մտնեն բոլոր երկրներ և պայմանավորվեն հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման շուրջ»:

Այս տարվա մայիսին SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել էր, որ Starlink-ը ինտերնետ ծառայությունների համար ստացել է ավելի քան 500.000 նախնական պատվեր: 2020 թվականի հոկտեմբերին ընկերությունը սկսել էր Starlink-ի beta թեստավորումը, որին, Գվին Շոթվելի խոսքերով, մասնակցում էին 11 երկրի օգտատերեր։ Ծառայության ամսական վճարը կկազմի 99 դոլար:

Կարդացեք նաև

Իլոն Մասկի կյանքն ու կենսագրությունը, անցած ուղին ու ապագա ծրագրերի մասին կարող եք ընթերցել Էշլի Վենսի «Իլոն Մասկ» գրքում։ Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում:

Տարածել