Մհեր Մկրտչյան. Կինոն զգացմունքային երևույթ է

November 23, 2016

Հեռուստատեսային տաղավարներն ու հարցազրույցները, սոցցանցային ակտիվությունը, բոհեմային խնջույքներն ու կինոփառատոնային քննարկումները երբեք չեն գրավել ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանին: Նա առանձնապես չի ձգտել դեպի այդ միջավայրը: Հավանաբար սա է պատճառը, որ ռեժիսորին շատերը նույնիսկ դեմքով չգիտեն: Նախքան իր երևանյան շրջանը և առաջին հայկական նախագիծը նա սովորել է ВГИК-ի սցենարակինոգիտական ֆակուլտետում, հետո աշխատել է ՌԴ հեռուստա- և կինոարտադրությունում: Ստեղծագործել է Եֆրեմովի, Մարյանովի, Շակուրովի, Կիկաբիձեի և Ուրգանտի հետ: Անցած տարի Հայաստանում սկսվեց «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումը, և էկրան բարձրացավ տարվա ամենակարևոր հայրենական կինոպատմությունը:
«Կյանք ու կռիվ». 10-ից 8 կամ կինոռևյու` со слезами на глазах





ԴՄ. - Ժամանակակից խոսակցական, երևանյան հայերենում սլենգ կա, որոշ ռուսերեն բառեր կան։ Այդ առումով օրգանական էր ՀՏ Հայկոյի կերպարի բառապաշարը, բայց որոշ կերպարներ (օրինակ՝ Տիգրանի պապը) երբեմն-երբեմն օգտագործում էին չափից դուրս «գրական բառեր»։
ՄՄ. - Պետք չէ մոռանալ, որ ֆիլմում 1991 թվականն է: Այն ժամանակ կիրառվում էին որոշ բառեր, որոնք հիմա չեն օգտագործվում։ Նաև էմոցիոնալ վիճակում մարդ կարող է խոսել սովորականից մի քիչ այլ կերպ, հետո էլ ինքն իր վրա զարմանա, թե այդ ինչ ասեց։ Այնպես որ` թող այդ տեսարանի ամենամեծ խնդիրը դա լինի, չեմ էլ վիճի։
newmag #73