Ռուսաստանի նոր «Չիկոտիլոն». Ի՞նչն, ի վերջո, կանգնեցրեց «Անգարսկի մոլագարին»

January 26, 2017

2015-ին 22 կանանց սպանելու և բռնաբարելու համար  ցմահ դատապարտված, նախկին ոստիկան Միխայիլ Պոպկովն այս տարի, հունվարի 10-ին  խոստովանել է, որ ևս 59 նմանատիպ հանցագործություններ է կատարել: Հայտնի «Անգարսկի  մոլագար» Պոպկովը  1992-2000 թթ. ընթացքում բռնաբարել  ու սպանել է   երիտասարդ կանանց: Ոստիկանությունից հեռացվել է 1998 թվականին: Պոպկովի  գործի հետաքննությունը քննիչների թերի աշխատանքի հետևանքով մի քանի անգամ կասեցվել է: Ի վերջո  2012-ին նա ձերբակալվել է: Պոպկովի զոհերը եղել են Իրկուտսկի մարզի Անգարսկ քաղաքի 19-29 տարեկան  կանայք, որտեղ նա ապրել է կնոջ ու դստեր հետ:
ԱՆԳԱՐՍԿԻ ՄՈԼԱԳԱՐԸ
1994-2000 թվականներին Անգարսկում երիտասարդ կանանց դաժան սպասնության 29 դեպք է արձանագրվել: Քննիչները պարզել են, որ զոհերի ընտրությունն ու հանցագործության ձեռագիրը համընկնում են և մեկ մարդու ձեռքի գործ են: Ըստ փորձագետների, հանցագործը սպանությունների ժամանակ օգտագործել է կացին, դանակ, պտուտակահան, առանձին դրվագներում էլ դրանք միաժամանակ է օգտագործել: Զոհերից մեկի գլխին նա մետաղյա իրով բազմաթիվ հարվածներ է հասցրել, պտուտակահանով 8 տեղից ծակել գլուխը, երեսն ու պարանոցը, 9-ին  կացնահարել է: Զոհերը եղել են կանայք` հիմնականում 19-28 տարեկան: Նրանցից մեկը եղել է 15, 4-ն էլ` 35-40 տարեկան: Բոլոր կանայք եղել են միջին հասակի ու լիքոտ` 155-170 սմ: Համարյա բոլորը սպանությունից առաջ եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մահվանից առաջ բռնաբարվել են: Միակ զոհը, որը հարձակումից առաջ եղել է սթափ վիճակում, չի բռնաբարվել: Հանցագործը նրան շարֆով խեղդել է, ապա դանակահարել արդեն մահացած մարմինը: Զոհերից մեկին Պոպկովը սպանելուց հետո այրել է, մյուսի սիրտը կտրել: Հանցագործը նրանց մարմինները թողել է Անգարսկի մոտակայքում գտնվող անտառների հարակից ճանապարհներին: 26 կնոջ մարմին էլ հայտնաբերվել է մահացած վիճակում, եւս 3-ը` ծանր վիրավոր, որոնք հիվանդանոցում մահացել են:

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ


Զոհի դեմքի արտահայտությունն ու սպանության պահին նրա վարքագծի հետաքննությունը հանգեցրել է այն եզրակացության, որ սպանությունը կատարվել է մեկ անձի կողմից: 1998 թ.-ին, Անգարսկում խոսակցություններ էին շրջանառվում, որ քաղաքում զինված հրացաններով մոլագար կա, հենց այդ տարվա դեկտեմբերին դատախազության ու ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական խումբ է ստեղծվում: Այդ ժամանակ մարդասպանին արդեն 24 սպանոթյուն էր վերագրված: Կես տարի շարունակ չբացահայտված սպանությունների հետաքննությունն առաջ չէր գնում: 2000 թվականի հունիսին, սերիական մարդասպան Վասիլի Կուլիկովի գործով հայտնի դատախազ-կրիմինալիստ Նիկոլայ Կիտաևի մասնակցությամբ ստեղծվում է օպերատիվ-հետախուզական նոր խումբ: Վերլուծելով Անգարսկի 15 չբացահայտված սպանությունների դեպքերը, Կիտաևը եզրակացնում է, որ քննչական միջոցառումները բավարար չեն եղել: Մասնավորապես, 1998-ի հունվարի 28-ին, Իրկուտսկի գյուղերից մեկում, գլխի ծանր վնասվածքներով , անգիտակից վիճակում ձյան տակից ոստիանությունը հայտնաբերում է բռնաբարված մերկ աղջկա: Անչափահասի մոր բազմաթիվ բողոքներից հետո հարձակման փաստով քրեական գործ է հարուցվում: Հուլիսին ապաքինված աղջիկը նկարագրում է հանցագործ-մարդասպանին: Պարզվում է, որ հունվարի 27-ին, ոստիկանական մեքենայով ու համազգեստով մի մարդ նրան առաջարկում է տուն տանել: Աղջիկը համաձայնվում է: Հանցագործը նրան տանում է անտառ, ստիպում հանվել, ապա գլուխն այնքան է խփում ծառին, որ աղջիկը կորցնում է գիտակցությունը: Նա միայն հիվանդանոցում է գիտակցության գալիս: Քննության ընթացքում աղջիկը ճանաչում է Անգարսկի ոստիկանության ավագ սերժանտին: Գործն, այնուամենայնիվ, չի բացահայտվում: Այս դրվագի հետ կապված, Կիտաևն իր եզրակացության մեջ նշել է, որ գործով առկա չեն տուժողի դատաբժշկական փորձաքննությունն ու սերժանտի ալիբիների իսկությունը: 2001-ի մարտին հետաքննիչ Նիկոլայ Կիտաևը այլ գործով հեռացվում է համակարգից:

ՊՈՊԿՈՎԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ


2012 թ. նախկինում փակված , ենթադրաբար անհույս քրեական գործը քննչական կոմիտեն վերաբացում է: Արդեն 2012 թ. մարտին մոլեկուլային-գենետիկական փորձաքննության արդյուքներով բացահայտվում է 2003 թվականին կատարված բռնաբարությունը: Պարզվում է, որ հանցագործը նախորդ հետաքննության մասնակից Միխայիլ Պոպկովն է: Նույն տարվա հունիսի 23-ին Պոպկովը, որը փորձում է Վլադիվոստոկից նոր գնած մեքենա փախցնել, 1997 թվականի մարտ, հունիս ու դեկտեմբեր ամիսներին 3 կանանց բռնաբարելու և սպանելու կասկածանքով ձերբակալվում է: Կասկածյալն առանց ընդդիմանալու հանձնվում է, և խոստովանում իր կողմից կատարված տասնյակ սպանություններ: Նա նաև խոստովանում է, որ դադարել է սպանություններ գործել վեներական հիվանդությամբ վարակվելուց ու իմպոտենտ դառնալուց հետո: 2012 թ. օգոստոսին, ըստ լրատվամիջոցների, ամբաստանյալը փորձել է կախվել մեկուսարանում, բայց քրեակատարողականի աշխատակիցները հերքել են այդ տեղեկությունը: 2013-ին Պոպկովը մեղադրվում է 22 սպանությունների և երկու մահափորձի համար: 2014-ին 300 դատաբժշկական փորձաքննություններով և 2,5 հազար վկաներով 195 հատորանոց գործը մտնում է դատարան: 2015-ին նրան ցմահ ազատազրկում են` հատուկ ռեժիով: Վճռից հետո Պոպկովը խոստովանում է ևս 59 սպանություն: