[ The President ] Միլարդ  Ֆիլմոր. Պատահաբար Սպիտակ տանը հայտնված նախագահը

May 30, 2016

13-րդ նախագահ Միլարդ Ֆիլմորը (1850-1853) եղել է ԱՄՆ ամենաանհաջող նախագահներից մեկը: Նա երկու անգամ փորձել է ընտրվել, երկու անգամ էլ չի ստացվել: Նախագահ դարձել է պատահաբար, քանի որ երկրի ղեկավարի մահվանից մի քանի ամիս առաջ՝ կրկին պատահաբար դարձել էր փոխնախագահ:
Ֆիլմորը 5 նախագահներից մեկն է, որոնց երբեք այդ պաշտոնում չեն ընտրել: Քաղաքացիական պատերազմի տարիներին՝ արդեն նախկին նախագահ Ֆիլմորը աջակցում էր հարավին՝ստրկատիրությանը:



[ The President ]



Ֆիլմորը ԱՄՆ առաջին նախագահն էր, որը Սպիտակ տանը ստեղծեց մշտական գործող գրադարան: Նա գրքերի նկատմամբ ուներ առանձնահատուկ վերաբերմունք: 1851 թվականին նա մասնակցել է Կոնգրեսի գրադադարանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, որից հետո անձամբ հայտնաբերել է այրված գրքերը և հանձնարարել է դրանք վերաթողարկել:
Ֆիլմորն ամուսնացել է իր ուսուցչուհու հետ: Հենց այս զույգն է Սպիտակ տանն անցկացրել մշտական ջուր, տեղադրել վառարան: