[ The Presidnet ] Ջեյմս Մոնրո. Ամերիկյան էքսպանսիայի դոկտրինը

[ The Presidnet ] Ջեյմս Մոնրո. Ամերիկյան էքսպանսիայի դոկտրինը

Այս տարի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն այսուհետև ամեն շաբաթ, հերթով անդրադառնալու է ԱՄՆ բոլոր նախագահներին` Ջորջ Վաշինգտոնից մինչև Բարաք Օբամա` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր, որոնք պատմական իրադարձությունների ֆոնին սովորաբար անտեսվում են:

ԱՄՆ 5-րդ նախագահ Ջեյմս Մոնրոն (կառավարման տարիները՝ 1817-1825 թթ.) եղել է ԱՄՆ հիմնադիր հայրերից վերջինը, որը զբաղեցրել է նախագահի պաշտոնը: Ինչպես 2-րդ և 3-րդ նախագահները, նա նույնպես մահացել է հուլիսի 4-ին` ԱՄՆ անկախության օրը, բայց ոչ թե նախորդների պես՝ 50, այլ երկրի անկախության 55-ամյակին:

124570-004-B65D21B9

1823 թվականին Մոնրոյի ելույթը Կոնգրեսում դարձավ իրադարձություն միջազգային հարաբերությունների համար: Այդ ելույթը 30 տարի անց ստացավ «Մոնրոյի դոկտրին» անվանումը:


[ The President ]


Այն ենթադրում էր ամերիկյան մայրցամաքների հետագա գաղութացման դադարեցում: ԱՄՆ-ն այսուհետև ձգտում էր թույլ չտալ եվրոպական միջամտություն ամերիկյան 2 մայրցամաքներում… Փոխարենն` ինքն էր միջամտում:

Միայն 2013-ին պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց. «Մոնրոյի դոկտրինի դարաշրջանն ավարտվեց»:

Ջեյմս Մոնրոյի պատվին անվանակոչվել է աֆրիկյան Լիբերիայի մայրաքաղաքը` Մոնրովիան:

Գրել կարծիք