[ The President ] Ջոն Ադամս. Ճակատագրական հուլիսի 4-ը

[ The President ] Ջոն Ադամս. Ճակատագրական հուլիսի 4-ը

Այս տարի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն այսուհետև ամեն շաբաթ, հերթով անդրադառնալու է ԱՄՆ բոլոր նախագահներին` Ջորջ Վաշինգտոնից մինչև Բարաք Օբամա` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր, որոնք պատմական իրադարձությունների ֆոնին սովորաբար անտեսվում են:

ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսը ( կառավարման տարիները՝ 1797-1801 թթ.)  եղել է ԱՄՆ առաջինին փոխնախագահը: Նա ԱՄՆ-ի անկախության հիմնադիր հայրերից է, Անկախության հռչակագրի խմբագիրը:

Սպիտակ տանը աշխատած 1-ին նախագահը:

Portrait-of-John-Adams-by-William-Winstanley-1798.

Ջոն Ադամսը Բոստոնի ամենահայտնի փաստաբանն էր: Բրիտանաամերիկյան հերթական բախման ժամանակ նա իրավական օգնություն է տրամադրել բրիտանացի զինվորականներին` հայտնվելով բոստոնցիների ատելության թիրախում: Բայց հենց այս արարքով էլ դրվել է ամերիկյան, այսօր նաև` գլոբալ դատաիրավական գլխավոր սկզբունքը`

Յուրաքանչյուր մարդ (նույնիսկ մարդասպան ու թշնամի) ունի փաստաբանական օգնության իրավունք:


[ The President ] Անսովոր երկրի անսովոր անունով առաջնորդը


Ջոն Ադամսը  եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ի առաջին դեսպանը: Հենց նրա նշանակմամբ էլ Մեծ Բրիտանիան ընդգծեց, որ ճանաչում է իր երբեմնի գաղութների անկախությունը:

Ջոն Ադամսի որդին` Ջոն Քուինսի Ադամսը եղել է ԱՄՆ 6-րդ նախագահը:

37157.adapt.768.1

ԱՄՆ անկախության հայր Ջոն Ադամսը մահացել է 1826 թվականի հուլիսի 4-ին` ԱՄՆ անկախության 50-ամյակի օրը: Մահվան մահճում նրա վերջին խոսքը եղել է` «Ջեֆերսոնը ինձնից երկար ապրեց»: Ադամսը չգիտեր, որ ԱՄՆ անկախության մյուս ճարտարապետ, 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը մահացել էր դրանից մի քանի ժամ առաջ` նույն օրը:

Գրել կարծիք