[ The President ] Անսովոր երկրի անսովոր անունով առաջնորդը

[ The President ] Անսովոր երկրի անսովոր անունով առաջնորդը

Այս տարի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն այսուհետև ամեն շաբաթ, հերթով անդրադառնալու է ԱՄՆ բոլոր նախագահներին` Ջորջ Վաշինգտոնից մինչև Բարաք Օբամա` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր, որոնք պատմական իրադարձությունների ֆոնին սովորաբար անտեսվում են:

ԱՄՆ 1-ին նախագահը եղել է միակը, ում նստավայրը չի եղել Սպիտակ տունը: Վաշինգտոնի անունը կրող ԱՄՆ մայրաքաղաքը կառուցել են նրանից հետո, չնայած վայրը ընտրել է հենց Վաշինգտոնը:

georgewashington

Նա եղել է պատմության մեջ առաջին մարդը, ում պաշտոնը` որպես երկրի ղեկավար, կոչվել է Նախագահ. The President: Այսօր սա համատարած բնույթ է կրում ամբողջ աշխարհում:

Վաշինգտոնին 1-ին նախագահ ընտրելու նախաձեռնությունը եղել է 2-րդ նախագահ Ջոն Ադամսինը: Ինքը` Վաշինգտոնը, անկախություն հռչակելու քաղաքական բանավեճերին նախընտրել է չմասնակցել:

History_George_Washington_at_Valley_Forge_rev_1SF_HD_still_624x352

ԱՄՆ 1-ին նախագահը կատարելության է հասցրել պարտիզանական պատերազմ վարելու կանոնները ու հենց դրանով էլ հաղթել է անպարտելի բրիտանացիներին, ինչն էլ իր հերթին թույլ է տվել ստեղծել անկախ պետություն` Ամերիկայի Միացյալ Նահանգները:

ԱՄՆ առաջին նախագահը եղել է խմիչնքներ արտադրող գործարար, նա ԱՄՆ-ը ապահովել է անհրաժեշտ քանակությամբ վիսկիով ու բրենդիով ու մեծ հաջողություն է ունեցել բիզնեսում:

Վաշինգտոնը նախագահության ընթացքում հրաժարվել է իր աշխատավարձից: Այն կազմել է տարեկան 25 հազար դոլար: (Բարաք Օբամայի աշխատավարը` 16 անգամ բարձր է` տարեկան 400 հազար դոլար):

george-washington-on-political-parties-58088

Ջորջ Վաշինգտոնը նախագահել է 8 տարի: Նա ինքնակամ հրաժարվել է առաջադրվել 3-րդ անգամ: Հենց այստեղից է ծագել երկու ժամկետից ոչ ավել նախագահելու կանոնը: ԱՄՆ-ի սահմանադրությամբ սա հաստատվել է միայն 1940 թվականին:  Մինչև այդ գործել է 3-րդ անգամ չառաջադրվելու չգրված օրենքը:

Գրել կարծիք