ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տունն առանց գրքերի նման է սենյակի, որը պատուհաններ

Տունն առանց գրքերի նման է սենյակի, որը պատուհաններ չունի. Newmag Winter Fest-ի գլխավոր հովանավոր PROFAL GROUP (լուսանկարներ)

newmag-y-n

Փետրվարի 10-ին Newmag-ը հրավիրում է մասնակցել գրականության և ժամանակակից արվեստների փառատոնին։ Մի ամբողջ օր Dvin Music Hall-ը վերածվելու է գրաշխարհի, նոր գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացում և ստենդ ափ շոու, բարեգործակ

PROFAL GROUP-ը համոզված է՝ գաղափարից արարում ճանապարհն անցնում է ընթերցանությամբ և արվեստով։ Գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի խոսքով, գիրք կարդալն աշխարհը ճանաչելու, մեր մտահորիզոնը լայնացնելու, ստեղծարարությունը մարզելու լավագույն ուղիներից է. «PROFAL-ն իր գործունեությամբ անընդհատ ստեղծագործելու, մտքեր հղանալու ու դրանք տնտեսական արժեքի վերածելու շարունակական գործընթացի մեջ է։ Մենք հատկապես կարևորում ենք երեխաներին ու երիտասարդներին գրքի զարմանահրաշ աշխարհին ծանոթացնելը: Հենց այդ պատճառով էլ սիրով աջակցում ենք Newmag-ի գրքի ձմեռային փառատոնին, որպեսզի այն հնարավորինս շատ մարդկանց հասանելի դառնա ու հանրայնացնի գրքի անգնահատելի դերը մեր կյանքում»։

 

Ընկերությունը մեջբերում է Սեմյուել Բաթլերի հայտնի միտքը՝ արվեստը նման է բնությանը եթե դուռդ փակես նրա առաջ, պատուհանից կներխուժի։ Փառատոնը հետապնդում է հենց այդ նպատակը ու նման միջոցառումների դերը կարևոր է գրքի, գրականության, արվեստի ու մշակույթի հանդեպ մարդկանց մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնելու տեսանկյունից, որն էլ իր հերթին նպաստում է կրթված ու գրագետ մարդկանցով հասարակության կառուցմանը.  

«Այն լավ հնարավորություն է ընթերցողների համար հանդիպելու իրենց սիրելի գրողներին և ճանաչելու իրենց գրքասեր համախոհներին, ինչպես նաև հիանալի հարթակ տարբեր ստեղծագործողների համար՝ կիսվելու կուտակած գիտելիքներով ու փորձով, ինչո՞ւ ոչ խոսելու նաև դժվարություններից ու խնդիրներից՝ փորձելով առաջարկել դրանց լուծման ուղիներ»,- ընդգծում է Էդգար Ավետիսյանը: 

 

PROFAL-ն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող է։ Այն երկու տասնամյակից ավելի գործում է հայկական շուկայում և իրականացրել է 30,000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ գործակցելով ավելի քան 10,000 տեղական և միջազգային գործընկերների հետ: Ընկերության արտադրանքն արտահանվում է ավելի քան 7 երկրի շուկա՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան: PROFAL-ի աշխատակիցների թիվը շուրջ  500 է, որն ամեն տարի ավելի շատ աճ է գրանցում.  

«Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից են կրթության ու երիտասարդության հզորացումը: Մենք գիտակցում ենք, որ կարող ենք հաջողել, եթե ունենանք ընթերցասեր ու կրթված երիտասարդություն, եթե ունենանք ստեղծարար միտքը մշտապես վառ պահող էնտուզիաստներ: Մենք մեծ սիրով ենք աջակցում բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են կրթելու մարդկանց, բարձրացնելու նրանց գեղագիտական ճաշակն ու գրագիտությունը, որոնք ուղղված են երիտասարդության աճին ու զարգացմանը, ինչպես նաև կարևոր են մեր երկրի առաջընթացի համար»,-հավելում է Էդգար Ավետիսյանը: 

Ձմեռային փառատոնին մասնակցելը նաև հատուկ ուղերձ է ընկերության թիմակիցներին, հաճախորդներին, գործընկերներին՝ նրանցից յուրաքանչյուրը PROFAL-ի հետ իր ներդրումն ունի  Հայաստանում  դրական փոփոխություններ իրականացնելու գործում:  

Տարածել