Ամեն ինչ տեսանելի է․ ինչու՞ են թափանցիկ իրերը միշտ մոդայիկ

August 4, 2017

Ամեն ինչ սկսվեց...


Առաջին թափանցիկ իրերը հայտնվել են Հին Եգիպտոսում ու Հնդկաստանում: Բայց թափանցիկ իրերի նկատմամբ իսկական սերը սկսվեց միայն 18-րդ դարում:  Թափանցիկ զգեստներ կրում էր Մարիա Անտուանետան: 1973 թվականին արված դիմանկարում նա կրում է բարակ մուսլինից զգեստ, այն հիշեցնում է բազմաշերտ գիշերանոց:  Ֆրանսուհիներն այն ժամանակ թագուհուց հետ չէին մնում, ընտրում էր օրգանզայից կամ գազայից զգեստներ: Դրա համար նրանք արժանանում էին քննադատության: Մի մասը մտածում էր, որ այդ զգեստները հիշեցնում են խալաթներ, մյուսներին դուր չէր գալիս կանանց ավելորդ մերկությունը: Նույնիսկ նախագահ Էբիգեյլ Ադամսի կինը` առաջին հայտնի ֆեմինիստուհիներից մեկը, շատ էր ապշել` տեսնելով ֆրանսիացի կանանց համարձակ թափանցիկ զգեստները:
Всё видно: Почему прозрачные вещи не выходят из моды. Изображение № 1.
19-րդ դարում թափանցիկ կտորներից կարում էին միայն առանձին դետալներ` թևերը, կրծկալները: Բայց սա էլ իր մինուսներն ուներ, պարերի ժամանակ, կնոջ կուրծքը կարող էր մերկանալ, իսկ դա իսկական խայտառակություն էր:  20-րդ դարի սկզբին ԱՄՆ տարբեր նահանգներում որոշեցին ընդհանրապես արգելել ու նույնիսկ ձերբակալել կանանց` հասարակական վայրերում թափանցիկ իրեր կրելու համար: Հենց այդ ժամանակ նորաձև էր անգլիական ասեղնագործությունը, ինչը դարձավ ժամանակակից թափանցիկ ժանյակների նախատիպը:
Всё видно: Почему прозрачные вещи не выходят из моды. Изображение № 2.
Թափանցիկ իրերի տաբուն դուրս եկավ 60-ականներին: Սկսվեց սեքսուալ հեղափոխությունը: Երբ 1967 թվականին մոդել Ռոզիտա Միսոնին նկատեց, որ թափանցիկ իրերի տակից ներքնաշորերը երևում են, հրահանգեց հանել դրանք: Վառվեցին պոդիումի լույսերը, ու բոլորը տեսան մոդելների մերկ կրծքերը: Մյուս դիզայներներին այդ համարձակությունը նույնպես դուր եկավ: Հաջորդ մի քանի տասնամյակներին շատ դիզայներներ` Իվ Սեն Լորանը, Օզզի Կլարկը, երեկոյան զգեստների տակից ընդհանրապես դադարեցին նախատեսել ներքնաշոր: Դիզայներները մեկը մյուսի հետևից սկսեցին խաղալ կանացի մարմնի գեղեցկության հետ: 90-ականներին Ալեքսանդր Մաքուինը զգեստի համար օգտագործեց պոլիէթիլենը: Կելվին Կլայնն առաջարկեց կրել կիսաթափանցիկ սպիտակ շապիկներ, վերնաշապիկներ: Comme des Garçons-ը հիշեցրեց բարակ ժանյակի մասին:
Всё видно: Почему прозрачные вещи не выходят из моды. Изображение № 5.

Թափանցիկ իրերը վերադարձան նորաձևություն


Թափանցիկ իրերը երբեք երկար ժամանակով մոդայից դուրս չեն եկել: Գրեթե ամեն սեզոնին ամեն մի հավաքածուում գոնե մեկ կիսաթափանցիկ ու թափանցիկ իր լինում է: Թափանցիկ իրերի ու նուրբ ժանյակների ռենեսանսի խոսեցին 2006 թվականին, երբ Balenciaga-ի ցուցադրության ժամանակ պոդիում բարձրացան ծխագույն, կարճ ու միդի զգեստներով մոդելները: Givenchy-ի ընկերությունը, հակառակը, փորձարարություն արեց պրինտների ու բազմաշերտության հետ: Մեկ հագուստում համադրված էին առաջին հայացքից ահնամադրելի պրինտներ` պիտոնայինն ու ծաղկայինը, թեթև բլուզի հետ մոդելները կրում էին ուռուցիկ կիսաշրջազգեստներ: Վերջին տարիների ցուցադրությունների ժամանակ մոդելները հայտնվում են բացարձակ թափանցիկ հագուստներով, առանց ներքանշորի: Իսկ թափանցիկ ու կիսաթափանցիկ մոդան այսօր էլ շատ ակտուալ է: Ու ամենևին էլ կարևոր չէ, թափանցիկ իրը մերկացնում է ու ցուցադրում կնոջ մարմինը, թե պարզապես համադրվում է ջինսե տաբատի ու սպիտակ շապիկի հետ:
Всё видно: Почему прозрачные вещи не выходят из моды. Изображение № 6.

WONDERZINE