Փողն իսկապես երջանկացնում է

November 1, 2018

Շվեդ հետազոտողները հարցում են անցկացրել գումար շահած հազար մարդու շրջանում: Պարզվել է, նրանք շատ ավելի երջանիկ են ու գոհ իրենց կյանքից, քան նրանք, ովքեր ոչ մի գումար չեն շահել:  Նրանք, ովքեր ստացել են մի քանի հարյուր հազար դոլար, ավելի երջանիկ են եղել, քան նրանք, ովքեր ստացել են ավելի քիչ: Երջանկության զգացողությունը պահպանվել է շատ երկար, ընդհուպ, մինչև երկու տասնամյակ անց:
Քննարկումները՝ փողը երջանկացնում է, թե՝ ոչ, միշտ ակտուալ են: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի բարեկեցիկ կյանք ունեցողներն ավելի գոհ են իրենց կյանքից: Բայց եթե առաջ հետազոտությունները ցույց էին տալիս միայն գոհունակության ու շահույթի միջև փոխկապակցվածությունը, նոր հետազոտությունները ապացուցում են, որ կա պատճառահետևանքային կապ փողի ու երջանկության միջև:
Հետազոտության հեղինակները վիճակագրությամբ զբաղվող պետական կառույցներին համոզել էին, որպեսզի նրանք  վերջին տասը տարում  բոլոր խոշոր շահում ստացողներին հարցնել՝ երջանիկ են, թե ոչ: Հետո նրանք նաև ուսումնասիրել են այդ մարդկանց կյանքի տարբեր ասպեկտները: Զուգահեռ ուսումնասիրվել են նաև փոքր շահում ստացած կամ վիճակախաղերին մասնակցած, բայց ընդհանրապես չշահած մարդկանց: Նրանց բոլորին հարցրել են, թե ընդհանուր առմամբ գոհ են իրենց կյանքից, թե ոչ:  Պարզվել է, կյանքից գոհ լինելն ուղիղ կապ ունի ստացած եկամուտի ու շահույթի հետ: Նույնը չի կարելի ասել երջանկության մասին: Երջանիկ լինելն ավելի շատ կախված է ընթացիկ տրամադրության ու էմոցիաների հետ:



Կարդացեք նաև.



Հետազոտողները հարցրել են նաև հոգեկան առողջության մասին: Պարզվել է, բարձր եկամուտը հոգեկան առողջության վրա չի ազդում: Չնայած մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ խոշոր շահում ստացած մարդկանց ավելի քիչ են նշանակվել հոգեմետ դեղեր: Այս արդյունքները ինչ-որ բան հուշում են, բայց դեռ չեն ապացուցում: Մեկ այլ հետազոտության ժամանակ էլ ուսումնասիրվել է շահած մարդկանց տնտեսական կյանքը, որպեսզի հարստության ազդեցությունն ավելի խորն ուսումնասիրվի: Չնայած տարածված կարծիքին, թե մեծ գումար ձեռք բերածներն այն միանգամից են ծախսում,  պարզվել է, որ այդ գումարը շահողները ծախսում են   երկար տարիների ընթացքում: Իհարկե, սա վերաբերում է հարյուր հազարավոր դոլարներ շահածներին:  Սա հակասում է հոգեբանների այն կարծիքին, թե մարդիկ սովորում են իրավիճակներին, այդ թվում նաև՝ ֆինանսական:  Ամենայն հավանականությամբ, այս տեսակետն առաջացել է նախորդ հետազոտությունների արդյունքում: Դրանցից ամենահայտնին անցկացվել էր 1978 թվականին: Հաղթողները գնահատել էին իրենց հոգեվիճակը շահումից հետո՝ ասելով, որ շատ ավելի երջանիկ են: Բայց այդ հետազոտության ընտրանքը շատ փոքր էր, և հետազոտողները եզրակացրել էին, որ երջանիկ լինելը կարող է կապված լինել այլ պատահական իրադարձությունների ու ոչ ամենևին բուն շահումի հետ: Բայց 40 տարի անց, շնորհիվ հազարավոր շահածների, մեծ քանակով մարդկանց պատմությունների՝ երեք շվեդ տնտեսագետները վստահությամբ հայտնում են, որ փողն իսկապես օգնում է ավելի գոհ լինել ու ստանալ հաճույք կյանքից:

lifehacker





Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում