[InterPress] Տասնամյակներ շարունակ Ջորջ Սորոսը հրեշ է ներկայացվել

[InterPress] Տասնամյակներ շարունակ Ջորջ Սորոսը հրեշ է ներկայացվել

Միլիարդատեր ֆիլանտրոպի դեմ տարածված դավադրության տեսությունները հասել են կիզակետին:

Ջորջ Սորոսը ինտերնետում ամենաքննադատվածն է, երբ ինչ-որ բան այն չէ: 88-ամյա միլիարդատերը կառավարում է հեջ-ֆոնդ, որն աջակցում է լիբերալ շարժումներն ու քաղաքական գործիչներին: Նախագահական ընտրությունների ժամանակ նա Հիլարի Քլինթոնի քարոզարշավի թիվ մեկ դոնորն էր: Նա հարյուրմիլիոնավոր դոլարներ է ծախսել փախստականների վրա: Նա բազմաթիվ մեդիա արշավներ է ֆինանսավորել: Մի անգամ միլիոններ ծախսեց մեդիա հաղորդումների վրա, որպեսզի դրանք պաշտպանեին Ջորջ Բուշին՝ վերընտրվելու համար: Նա երկրի առաջադեմ շարժումների և կազմակերպությունների առաջատար ֆինանսավորողներից է: 18 միլիարդ դոլար է փոխանցել «Բաց հասարակության հիմնադրամ» կոչվող ցանցին, որն աշխարհով մեկ տարածում է նրա հարստությունը:

Սորոսը կամ փրկիչ է, կամ գուժկան: Ամեն ինչ կախված է նրանից, թե ում հետ ես զրուցում: Տասնամյակներ շարունակ նրան քննադատել են, մեղադրել դավադրությունների մեջ՝ հիմնավորված կամ անհարկի, սկսած 1992-ից, երբ նա միլիարդավոր դոլարներ դրեց՝ ընդդեմ բրիտանական ֆունտի:


Կարդացեք նաև.


Վերցրեք դավադրության ցանկացած տեսություն այս աշխարհում, և հետքերը կբերեն դեպի Սորոս: Նախագահ Թրամփն իր թվիթներով և ելույթներով ավելի է թեժացնում այդ տեսությունները՝ պնդելով, թե տարբեր իրադարձությունների հետևում մի հրեշ է կանգնած։ Եվ այդ հրեշը վերջում միշտ Սորոսի տեսքով է լինում, անկախ նրանից՝ ճի՞շտ է, թե՞ ոչ։ Վերջերս նախագահն ասաց, թե «շատ փող» են տվել միգրանտներին՝ ճամփորդելու դեպի Մեքսիկա և Միացյալ Նահանգներ, որն էլ առիթ դարձավ Նյու Յորք Թայմսի հետևյալ վերնագրով հոդվածի համար՝ «Դեմոկրատնե՞րը, թե՞ Ջորջ Սորոսն են ֆինանսավորել միգրանտներին։ Չնայած հանրապետականներին պնդումներին՝ ոչ»։ Թրամփը նաև պնդում էր, թե Կավանոյի բողոքականներին վճարել էին, և նրանք սպասում էին իրենց անդորրագրերին։ Եվս մեկ հետք, որը տանում էր դեպի Սորոս։ Հանրապետականները շարունակելով դավադրությունների շարքը՝ հակասեմիթական հայտարարություն արեցին, թե Սորոսը ոչ-սպիտակ դեմոնստրացիաների հետևում կանգնած հրեական դոնորն է։

Շարունակությունը՝ InterPress.am-ում


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք