Առավոտյան 7 սովորույթ, որոնցից արժե ազատվել հենց հիմա

March 13, 2017

Առավոտը որոշում է, թե ինչպիսին է լինելու ամբողջ օրը: Եթե դուք անկողնուց վեր եք կացել առույգ ու թեթև, ապա տրամադրությունն էլ բարձր կլինի, հետևաբար և բոլոր գործերը հաջող կընթանան: Իսկ եթե մի կերպ ոտքերը քաշ եք տվել մինչև խոհանոց՝ սուրճով արթնանալու համար, ապա օրը միանշանակ անարդյունավետ է լինելու: Եթե վերջին իրավիճակը ձեզ հետ ավելի հաճախ է պատահում, ապա արժե վերանայել առավոտյան սովորությունները: Ահա դրանցից 7-ը որոնցից, ըստ գիտնականների, արժե մեկընդմիշտ ազատվել:

ԶԱՐԹՈՒՑԻՉԸ ԵՎՍ 10 ՐՈՊԵՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Երբեմն (իսկ եթե ազնիվ լինենք, ապա միշտ), զարթուցիչի զանգը լսելով, մենք հասկանում ենք, որ անկողնուց վեր կենալու ոչ մի ցանկություն չունենք: Եվ նույնիսկ մեխանիկորեն հետաձգում ենք զարթուցիչը ևս 10 րոպեով ու նորից վերադառնում ենք այդքան հաճելի քնի գիրկը: Բժիշկները վստահեցնում են, որ սա բոլորովին էլ լավ չէ մեր օրգանիզմի համար: Բանն այն է, որ քնելով մարդը նոր քնի փուլ է սկսում, սակայն չի ավարտում այն (10 րոպեն մեկ արթնանալով՝ դա անհնար է): Արդյունքում մենք վեր ենք կենում անկողնուց շատ ավելի հոգնած ու ջարդված, քան կլիներ, եթե մենք վեր կենայինք առաջին զանգի հետ:

ՎԵՐՄԱԿԻ ՏԱԿ ԿՈՒՉ ԳԱԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Ենթադրենք՝ դուք, գերմարդկային ուժեր գործադրելով, կարողացաք ձեզ հետ պահել զարթուցիչը հետաձգելու գայթակղությունից և ահա կուչ եկած պառկել եք վերմակի տակ՝ փորձելով բաց պահել աչքերը: Որքա՜ն մեծ է ցանկությունը հնարավորինս երկար մնալ այդ վիճակում: Մինչդեռ բժիշկները խորհուրդ են տալիս անել միանգամայն հակառակը՝ ձգվել ոտքերով ու ձեռքերով՝ փորձելով հնարավորինս շատ տարածություն «ընդգրկել»: Որքան շատ ձգվեք, այնքան շատ ուժերի ներհոսք դուք կզգաք և այնքան ավելի երջանիկ ու վստահ կդիմավորեք նոր օրը:

ԱՆԿՈՂՆՈՒՄ ՊԱՌԿԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԷԼ. ՓՈՍՏԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Գրեթե բոլորս էլ քնելիս հեռախոսը մոտակայքում ենք դնում՝ գրասեղանին կամ աթոռին: Եվ առավոտյան, փորձելով հետաձգել անկողնուց վեր կենալու պահը, ձգվում ենք հեռախոսի հետևից ու սկսում ստուգել էկեյտրոնային փոստն ու նամակները: Սա նույնպես լավ գաղափար չէ: Նամակները, աշխատանքային հարցերը, գործի վերջնաժամկետները. սրանք անվերջանալի շղթայի մի մասն են, և երբ առավոտյան՝ դեռ անկողնում պառկած, ստուգում ենք էլ.փոստը, դրանք միանգամից թափվում են մեր գլխին, փչացնում մեր տրամադրությունն ու ծանրաբեռնում մեզ: Մինչդեռ այդ ամենը կարող է սպասել 1­2 ժամ, երբ մենք կհասնենք աշխատավայր: Առավոտյան արթնանալով՝ ավելի լավ է մտածել այն մեկ­երկու կարևոր գործի մասին, որոնք այդ օրը մտադիր եք անել, և չծանրաբեռնել ձեզ հավելյալ տեղեկատվությամբ:

ԱՆԿՈՂԻՆԸ ՉՀԱՎԱՔԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Ինչո՞ւ հավաքել, եթե երեկոյան նորից անկողին պետք է մտնես: Թվում է՝ արդարացի միտք է, բայց իրականում բոլորովին էլ այդպես չէ: Անկողինը հավաքելով՝ մենք նախ կարգի ենք բերում մեր տունը, ինչը արդեն իսկ հաճելի է աչքի համար: Երկրորդ՝ անկողինը հավաքելով՝ մենք ավարտին ենք հասցնում մեկ, թեկուզ և փոքրիկ գործ, ինչը մեր ուղեղին տրամադրում է, որ առջևում սպասվում է շատ արդյունավետ օր: Անկողինը հավաքելուց հետո մենք մեզ ավելի լավ ու վստահ ենք զգում: Սա շատ լավ սովորություն է, որին ընտելանալով՝ մենք հեշտությամբ կվարժվեք նաև այլ օգտակար սովորությունենրի:  Եթե ամեն առավոտ դուք ձեզ «կես­մարդ» եք զգում, քանի դեռ սուրճ չեք խմել, ապա արժե մտահոգվել այդ մասին: Առավոտյան ժամը 8­ի և 9­ի արանքում մեր օրգանիզմը արտադրում է կորտիզոլ կոչվող հորմոնը, որը կարգավորում է մեր օրգանիզմի բնական շրջափուլը՝ արթնացնում է մեզ առավոտյան և քնեցնում գիշերը: Երբ արտադրվում է կորտիզոլը, մենք մեզ առույգ ու արթնացած ենք զգում: Իսկ երբ սուրճ ենք խմում, կոֆեինը մեջ է ընկնում այս գործընթացի մեջ, և մեր օրգանիզմը գնալով ավելի ու ավելի քիչ է արտադրում մեզ այդքան անհրաժեշտ հորմոնը և ավելի շատ հույսը դնում է սուրճի վրա: Բացի այդ մենք ընտելանում ենք կոֆեինին և ժամանակի ընթացքում զգում ենք, որ այն այլևս «չի աշխատում»: Շատ ավելի լավ կլինի սուրճը խմել փոքր­ինչ ուշ, երբ կորտիզոլի մակարդակն արդեն իջած է լինում, այն է՝ ժամը 10­12­ի արանքում: Այդպես մենք ոչ միայն չենք խախտի մեր օրգանիզմի բնական ժամերը, այլև առավելագույն արդյունք կստանանք կոֆեինից:

ՄԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Շատերը կարծում են, թե առավոտյան կիսամութը սենյակում օգնում է հեշտությամբ անցում կատարել գիշերվանից առավոտվան, սակայն գիտնականները բացատրում են. մարդու կենսաբանական ժամացույցը շատ զգայուն է լուսավորության աստիճանի հանդեպ: Մթությունը նրա համար ազդանշան է, որ քնելու ժամանակն է: Հետևաբար, մթության մեջ անհնար է առույգ զգալ և եթե ուզում ենք իսկապես արթնանալ, ապա հարկավոր է սենյակում վառ լուսավորություն միացնել:

ԱՌԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՍԿՍԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Մի օր առավոտյան ջուր խմելով, մի օր երգ լսելով, մի օր էլ լոգանք ընդունելով… Հոգեբանները պնդում են. պետք է հետևողական լինել և օրը սկսել միևնույն հաջորդականությամբ, օրինակ, վեր կենալ, կիտրոնով տաք ջուր խմել ու լոգանք ընդունել: Բանն այն է, որ մեր կամքի ուժը սահմանափակ ռեսուրս է, և առավոտյան որոշելով, թե ինչպես ենք սկսում օրը, մենք արդեն իսկ ծախսում ենք այդ կամքի ուժի նշանակալի մասը: Այդ իսկ պատճառով արժե վարժվել մեկ հաջորդականության, որպեսզի նույնիսկ չմտահոգվենք այդ մասին և կամքի ուժն ու էներգիան պահպանենք ավելի կարևոր գործերի համար:

Աղբյուրն՝ այստեղ