Ամերիկացի գրող, մոտիվացիոն խոսնակ, ձեռնարկատեր, փոդքասթեր և բլոգեր Ռեյչել Հոլիսը նշում է իր տարեդարձը

January 10, 2023

Ռեյչել Հոլիս` մոտիվացիոն գրող, ով ստիպում է ցանկացած ընթերցողի արթնանալ և նորովի նայել դեպի իր ներկա կյանքին ու ապագա ծրագրերին: Սովորեցնում է հաշտվել վախերի, տրավմաների հետ, երազել անվերջ ու վստահ շարժվել առաջ՝ դեպի երջանկություն: Մոտիվացիոն ամենահայտնի գրքերի ամենայուրահատուկ հեղինակը հունվարի 10-ին նշում է տարեդարձը: Ոը հենց իր խորհուրդների լավագույն 10-յակն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին ու Ռեյչլի երկրպագուներին:

Ռեյչլ Հոլիսի  «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը 2018թ. փետրվարին լույս տեսնելուց հետո 7 ամիս եղել է ԱՄՆ բեսթսելլերների 10-յակում և վաճառվել է ավելի քան 880000 օրինակ: Այն Amazon.com-ում դարձել է 2018թ. 2-րդ ամենահայտնի գիրքը: «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» ձեռնարկը ևս ունեցավ նույն հաջողությունը: Newmag-ը այս հեղինակի երկու հայտնի գրքերն էլ թարգմանել է հայերեն, որոնք մեր երկրում ևս սպառվում են յուրաքանչյուր վերահրատարակումից կարճ ժամանակ անց: Հոլիսի ցանկացած միտք մոտիվացիայի ու ոգեշնչման աղբյուր է:

1. Ձեր մասին ուրիշի կարծիքը ձեր գործը չէ:
2. Եթե ուզում ես մի բան, որը երբեք չես ունեցել, պետք է անես մի բան, որը երբեք չես արել:
3. Երբեք մի՛ դրժեք ինքներդ ձեզ տված խոստումը:
4. Կյանքը նախատեսված չէ պարզապես գոյատևելու համար, այն նախատեսված է ապրելու համար:
5. Մեր կյանքը պետք է լինի ճանապարհորդություն մի յուրահատուկ վայրից մյուսը. դա պետք է չլինի զվարճանք, որը ձեզ նորից ու նորից կբերի նույն տեղը:

                                                                                                   

6. Դու գեղեցիկ ես և արժանի լավ բաների, և եթե չհավատաս դրան, ոչ ոք էլ չի հավատա:
7. Մեր խոսքերն ուժ ունեն, բայց մեր գործերը կյանքեր են ձևավորում:
8. Դադարե՛ք սպասել, որ ինչ-որ մեկը կարգավորի ձեր կյանքը:
9. Դո՛ւք, և միայն դո՛ւք եք, ի վերջո, պատասխանատու այն բանի համար, թե ով եք դուք դարձել և որքանով եք Ձեզ երջանիկ զգում:
10. Ձեզ մի՛ թերագնահատեք, որպեսզի ուրիշներն իրենց ավելի հարմարավետ զգան:

                                                                                                 

Կարդացեք նաև