Ռեյչլ Հոլիսը բաժանվել է ամուսնուց․ որոշումը կայացրել են միասին

June 9, 2020

Լուրը հայտնել է Ռեյչլ Հոլիսը՝ Ինստագրամի իր էջում։ 

«Ընկերներ, Ձեզ համար վատ լուր ունեմ: Իրականում գաղափար անգամ չունեմ, թե որևէ այլ մեկն ինչպես կհայտներ այս նորությունը, բայց ես պատրաստվում եմ ասել ճշմարտությունը: Ես ու Դեյվը կայացրել ենք չափազանց բարդ որոշում. մենք ամուսնալուծվում ենք:

18 տարի առաջ մենք սկսեցինք այս պատմությունը` որպես լավագույն ընկերներ: Իրականում մեր ընկերությունն ու այն, ինչ մեզ կապում է, կարճաժամկետ ու ոչ էֆեկտիվ լուծում էր այն ամենին, ինչ մենք ձախողում էինք: Վերջին երեք տարում մենք անվերջ մտածում ու լուծումներ էինք փնտրում և եկանք այն եզրահանգման, որ երկուսիս համար էլ ավելի առողջ ու հարգալից լուծում կլինի  ամուսնալուծվելը: Մենք վերջ ենք դնում մեր համատեղ «ճանապարհորդությանը»:

Ուզում եմ նշել, որ մենք լավ ընկերներ ենք մնում, քանի որ շարունակելու ենք միասին մեծացնել մեր երեխաներին ու ղեկավարել մեր բիզնեսը` որպես գործընկերներ:

Պետք է անկեղծ լինեմ. վերջին մեկ ամիսը մեր կյանքի վատագույն ժամանակաշրջանն էր: Ես ցանկանում եմ շատ ուժեղ և լավատես լինել ձեզ համար, բայց էներգիայիս ամեն մի մասնիկը պահված է երեխաներիս համար:

Մենք` որպես բաց գիրք` մեր սիրելի հետևորդների համար, հույս ունենք, որ մեզ թույլ կտաք այս անձնական պահը միայն մերը լինի: Հույս ունենք` կհասկանաք, որ մենք ցանկանում ենք այս փոփոխությունները հեռու պահել սոցիալական մեդիայից: Խնդրում ենք հարգել մեր անձնական տարածքը, որպեսզի մենք կարողանանք կենտրոնանալ մեր 4 երեխաների վրա ու մտածել մեր կյանքի հաջորդ փուլի մասին»: