Ռեյչլ Հոլիսի 5 խորհուրդները բիզնես սկսելուց առաջ․ ի՞նչ անել (տեսանյութ)
Երբ նոր ես բիզնես սկսում, շատ հեշտ է հիասթափվելը: Անելու լիքը գործ կա, բայց դրա համար ժամանակ չկա։ Հանգստացիր։ Օրվա, շաբաթվա և ամսվա գրաֆիկներ կազմիր։ Հիմա երկու անգամ ստուգիր։ Ցուցակում բոլո՞ր անհրաժեշտ կետերն են, որոնք կօգնեն արագ գումար աշխատել ։ Եթե ոչ, անցիր դրանց վրայով։
Օրվա գրաֆիկդ կազմիր կարողություններիդ չափով։ Գրաֆիկը ձեռքներիս փորձում ենք բոլոր գործերը արագ անել։ Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ օրվա տարբեր ժամերին ավելի արդյունավետ ես գործում, երբ կոնկրետ գործ ես անում։ Օրինակ, առավոտյան ավելի կարևոր գործերն արա, որովհետև այդ ժամին առույգ ես լինում։ Էլեկտրոնային փոստը ստուգում եմ երեկոյան ժամերին, որովհետև այն մեծ էներգիա չի պահանջում։ Արթնանում եմ ամեն առավոտ և կազմում օրվա գրաֆիկս ըստ ժամերի ։
Հասկացիր, թե ինչպես օրն արդյունավետ անցկացնել ։ Բիզնես սկսելու մի՞տք ունես։ Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ անել։ Եթե ուշադիր չլինես, 4 օր ցնցուղ չես ընդունի և ժամանակիդ կեսը կվատնես Պինտերեստում փնտրելով «աղջկական, նորաձև, գրասենյակ» նկարներ՝ իրական քայլեր անելու փոխարեն։ Երբ սեփական բիզնես սկսեցի, հակված չէի, որ պետք է աշխատեմ նախկին աշխատավայրիս գրաֆիկով։ Ամեն առավոտ արթնանում էի, լողանում, հագնվում և ինքս ինձ ստիպում էի լինել արդյունավետ, բայց դեռ ընդմիջումներ անում էի։ Գտիր այն գրաֆիկը, որը աշխատում է քեզ համար և պահիր այն մինչև վերջ։
Շարունակիր սովորել։ Երբեք բիզնեսում ամեն ինչ չես սովորի։ Ինքնախաբեությամբ մի զբաղվիր, թե ամեն ինչ հակառակն է։ Յուրաքանչյուր հաջողակ մասնագետ անընդհատ սովորում, կարդում, աճում է։ Այնպես որ մի մեղադրիր ինքդ քեզ, եթե 6 կամ 1 տարի հետո չգիտես ամեն ինչ։ Քո ոլորտում ուսանող ես և պետք է անընդհատ արդյունքներ գրանցես։ Կարդա ոլորտիդ վերաբերող գրքեր, նաև բիզնեսին, կառավարմանը, կյանքի հավասարակշռությանը վերաբերող գրքեր։ Նայիր Ted Talk-եր, փոդքասթներ լսիր։ Քո ոլորտի լիդերների տեսանյութերը դիտիր։
Մտածիր երկու երեք անգամ, նախքան աշխատանքի կընդունես։ Երբ նոր էի սկսում, փորձում էի գտնել առաջին գործընկերոջս․ այդ փնտրտուքը ինձ պարզապես ստիպում էր զգալ պրոֆեսիոնալ, եթե «թիմ» ունենայի։ Ճշմարտությունն այն է, որ առաջին օրերին մեծ գումար վատնեցի անպիտան աշխատանքային ժամերի վրա։ Հիմա, երբ ինչ-որ մեկը հարցնում է, թե երբ կարող եմ աշխատանքի ընդունել ինչ-որ մեկին, իմ պատասխանը միշտ հետևյալն է․ «Երբ բացարձակապես չես կարող մեկ վայրկյան մնալ առանց օգնության»։ Եթե աշխատանքի եք ընդունում ինչ-որ մեկին, նա պետք է կարողանա քեզ օգնել, որ ավելի շատ գումար վաստակես, որովհետև ծախսում ես ավելի շատ գումար։ Այսպիսով, եթե հիմնում ես հացաբուլկեղենի խանութ և պետք է աշխատանքի ըդնունես հացթուխի, որը ավելի շատ հաց կթխի կամ կվաճառի, ընդունիր։ Բայց եթե հարսանիքների կազմակերպիչ ես, և օգնականդ միայն սուրճ է տալիս, օգնում է Պինտերեստում գեղեցիկ լուսանկարներ հրապարակել, անիմաստ ներդրում է։
Ռեյչլ Հոլիս
2900 ֏
Նկարագրություն
Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։