7 մոտիվացիոն միտք Ռեյչլ Հոլիսից․ ի՞նչ անել, երբ այլևս «ճար» չկա
- Մեր խոսքերն ուժ ունեն, բայց կյանքը ձևավորում են մեր գործողությունները
- Եթե իսկապես ուզում ես որևէ բան անել, կգտնես այն իրագործելու տարբերակը: Հակառակ դեպքում ՝ միայն պատճառաբանություններ
- Ընկերներ, կարևորն այն չէ, թե ինչ երազանքներ ու նպատակներ ունեք: Էական է, թե ինչ եք դառնում այդ երազանքներն ու նպատակներն իրագործելու ճանապարհին
- Գուցե կյանքի ամենաբարդ հատվածն ինչ-որ բան փորձելու քաջություն ունենալն է
- Դու կարող ես փոխել քո կյանքը: Մի սպասիր, որ որևէ մեկն անի դա քո փոխարեն
- Մի վախեցիր ձախողելուց: Վախեցիր, որ ձեռքբերումներ չես ունենա, որովհետև վախեցել ես փորձել ու մտածել ես ուրիշների կարծիքների մասին
- Ես թույլ չեմ տալիս, որ դժվարությունները կոտրեն ինձ: Ես այնպես եմ անում, որ դրանք ինձ ուժեղ դարձնեն
Աղջիկ ջան, ուշքի արի
Ռեյչլ Հոլիս
5800 ֏
Նկարագրություն
Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի և այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել:
Ռեյչլը դառը ճշմարտությամբ և խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը