Ռեյչլ Հոլիս. «Մի՛ թաքցրու քո մեջ եղած լույսը»

June 17, 2020

Յուրաքանչյուր կին կարիք ունի ապրելու՝ իրագործելով բոլոր նպատակները, յուրաքանչյուրն իրավունք ունի ոգեշնչելու, ստեղծելու ու երազելու: Դու պետք է լուսավորես ճանապարհդ՝ քո կախարդանքով, որպեսզի այլ կանայք հավատան, ոգեշնչվեն ու գան քո հետևից:

Դու պետք է հավատաս, որ յուրաքանչյուր կին պետք է հնարավորություն ունենա լինել այն, ինչ պետք է լինի: Առհասարակ բոլոր կանայք արժանի են դրան: Եվ գուցե այդ կանանցից ոչ մեկը երբեք էլ դա չհասկանա ու չգիտակցի, եթե դու ինքդ նրանց չասես այդ ճշմարտությունը: Կարևոր է նաև գիտակցել, որ դու ավելին կարող ես անել քո ու մեկ ուրիշի համար:

Եթե քո շրջապատի կանայք չեն տեսնում ինքնավստահ կնոջ օրինակ, ինչպե՞ս կարող են նրանք քաջություն ունենալ ինքնավստահ լինել: Հիշիր՝ եթե քո լույսն ավելի վառ է, շրջապատիդ դա չի վնասի: Ընդհակառակը՝ նրանք կսովորեն ավելի ինքնավստահ լինել, ավելի անվախ: Նրանք կդառնան ավելի լավը: Ահա թե որն է լիդերությունը:

Լիդերները ոգեշնչում են ու քաջալերում: Լիդերները տալիս են ինֆորմացիան: Լիդերները լուսավորում են քո ճանապարհը: Նրանք բռնում են քո ձեռքը ձախողումների ժամանակ: Իրական լիդերները քո հաջողությամբ ուրախանում են ճիշտ այնքան, որքան սեփական հաջողության համար:

Մի թաքցրու քո մեջ եղած լույսը և դու կլուսավորես ոչ միայն քո, այլև քո հետևից եկող կանանց ճանապարհը: