Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը․ Ռեյչլ Հոլիսը գիտի պատասխանը

June 25, 2020

Համոզված եմ՝ կյանքի տարբեր իրավիճակներում բոլորս էլ ենթարկվել ենք սթրեսի: Սթրեսը միանգամայն նորմալ ռեակցիա է այն ամենին, ինչ մենք ձախողում ենք, կամ չենք կարողանում հաղթահարել: Իսկ ինչպե՞ս ես քեզ դրսևորում սթրեսային իրավիճակում: Ահա այն, ինչը քեզ կօգնի հաղթահարել սթրեսը:

Նախ՝ շատ շարժվիր ու ակտիվ եղիր. ֆիզիկական վարժությունները միանգամից կբարձրացնեն տրամադրությունը: Շարժվեք օրական 30 րոպե: Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ մարզվեք, եթե չեք սիրում կամ չեք կարողանում մարզվել, պարզապես զբոսնեք դրսում: Պարիր քո սիրած երաժշտության տակ, վերելակի փոխարեն բարձրացիր աստիճաններով, բակում գնդակ խաղա երեխայիդ հետ: Արա այն, ինչ հնարավոր է:

Շարժվելը թերապիա է:

Հաղորդակցվիր մարդկանց հետ: Շփումը սթրեսը հաղթահարելու բանալին է: Հաճախ իհարկե հաճելի է մեկուսանալ, բայց դա չի օգնի: Գրիր կամ զանգիր քրոջդ, եղբորդ, ընկերներիդ, հարազատներիդ: Պարզապես հաղորդակցվիր: Այդպես քեզ միայնակ չես գզա:

Փոխիր քո մտածելակերպը: Այդ փոփոխությունը սթրեսի հետ «լեզու գտնելու» հարցում շատ կարևոր դերակատարում ունի: Մտածիր այն մասին, ինչն իրականում կարողանում ես կառավարել: Սա կարող է տարօրինակ հնչել, բայց քեզ համար «անհանգստանալու ժամանակ» սահմանիր և ինքդ քեզ թույլ տուր սթրես ապրել միայն այդ կարճ ժամանակահատվածում, ոչ թե ամբողջ օրը:  

Աշխարհը կարող է ժամանակ առ ժամանակ անտանելի դառնալ մեզ համար, ու դա նորմալ է, որովհետև մենք ՄԱՐԴ ենք: Սթրեսի ժամանակ մեզ իսկապես կարող է թվալ, որ այն հաղթահարելն ահնար է: Բայց այս փոքրիկ խորհուրդները ձեզ կտանեն ճիշտ ճանապարհով:

msrachelhollis.com