Ռեյչլ Հոլիս. «Դու պետք է քեզ սիրես»

April 11, 2020

Մենք բոլորս մտածում ենք մեր երազանքների ու նպատակների մասին` կարծելով, թե շատ ժամանակ ունեք: Մի օր ես կանեմ դա, մի օր կդադարեմ մտահոգվել` թե ինչ կասեն իմ մասին, մի օր ես կդադարեմ վշտանալ համացանցում վատ մեկնաբանություններ կարդալիս: Եվ ես հիմա մարտահրավեր եմ նետում քեզ. մտածիր` որ դու այլևս չունես այդ մեկ օրը: Մտածիր այդ մասին` որքան էլ տարօրինակ կամ նեգատիվ թվա: Այս մարտահրավերը կյանքի հետ առերեսվելու համար է: 

Սկսենք հենց մեզնից` ո՞վ ես դու: Դու ամբողջությամբ ընդունում ու սիրու՞մ ես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Սովորաբար մարդիկ շատ հեշտ են պատասխանում այս հարցին, ասելով` իհարկե, ես ընդունում եմ ինձ հենց այսպիսին: Բայց ես նկատի ունեմ` սիրո՞ւմ ես այն, ինչ այսօր կաս, կարծո՞ւմ ես, որ արժանի ես այնքան, որքան իսկապես արժանի ես: Պետք է հասկանալ մի բան` դու պետք է քեզ սիրես և ընդունես` բոլոր թերություններով: 

Եվ սա ամենևին էլ չի նշանակում, որ դու մնում ես տեղում. դու կարող ես ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս ու միևնույն ժամանակ առաջ շարժվել, զարգանալ, կրթվել, ավելի լավը դառնալ: 

Ես անտանելի հոգնել եմ այն ստանդարտներից, որոնք այսօր համացանցում մեզ փորձում են պարտադրել` ինչ տեսք պետք է ունենա մարմինը, որքան պետք է լինի իդեալական քաշը: Տեսեք` որքա՞ն էներգիա կունենայիք, ինչե՞ր կանեիք, եթե երբեք չմտածեիք` ինչ տեսք պետք է ունենա ձեր մարմինը: Ուշադրություն մի՛ դարձրեք մարմնի թերություններին, որովհետև դրանք կարևոր չեն: