Մորգան Ֆրիման. Ձգտիր հաճույքի ու խաղաղության

January 10, 2017

-Պարոն Ֆրիման անընդմեջ աշխատելուց  չե՞ք հոգնում:
-Ես թունելներ չեմ փորում կամ շենքեր կառուցում, որ հոգնեմ:Իմ աշխատանքը ծանր չէ, հակառակը` այն հաճելի է ու թարմացնող: Ավելին ասեմ, որքան շատ եմ աշխատում, այնքան լավ եմ ինձ զգում: Անգործությունն ու պարապությունը մարդուն բթացնում է:
-Թվում է շատ վաղուց էր, որ գործազուրկ էիք… Հիշո՞ւմ եք վերջին անգամ երբ եք աշխատանք փնտրել:
-Ես վատ աշխատանքներ շատ եմ կատարել, բայց կարծում եմ վատագույնը սննդի կետում աշխատելն էր: Մինչև սննդի կետում աշխատելը ես դռնապան էի և դուրս եկա աշխատանքից, որովհետև նրանք ավելին չկամեցավ ինձ վճարել: Հետո ես մի ներկայացումում որպես պարող էի հանդես գալիս, սակայն երեք ամիս անց այն փակվեց և ես գտա այդ աշխատանքը, որտեղ սուրճ և քաղցրավենիքներ էին մատուցում:
-Բայց այդքան բարդ չի թվում…
-Գիտե՞ք, մի օր երեկոյան իմ նախկին գործընկերներից մեկը մտավ սրճարան , ում հետ ես աշխատել էի այդ պարային ներկայացումում և ես թաքնվեցի վարագույրների ետևում, բայց նա ինձ տեսել էր…: Ավելի ուշ հարցրեց, թե ի՞նչ էի անում այդ սրճարանում,  խոստովանեցի, որ անգործ արտիստ էի, ժամանակավոր աշխատանք էի գտել սրճարանում: Ասաց, որ  նոր show  էր բեմադրում և արտիստների է փնտրում:


-Կարո՞ղ եք ասել, որ ավելի շատ երջանիկ օրեր եք ունեցել , քան դժբախտ:
-Երջանիկ օրերս ավելի շատ են: Ես 30 տարեկանում եմ սկսել աշխատել և դեռ աշխատում եմ, նշանակում է երջանիկ օրերս դեռ  ավելանալու են:
-Ի՞նչն է ամենալավ բանը, որ երբևէ Ձեզ համար արել են:
-Կարծում եմ, որ ամենալավ բանը մայրս է արել` ինձ լույս աշխարհ բերելով:
-Իսկ վատագույնը՞:
-Վատագույնը դեռ չի պատահել:
-Դրական տեսակ ունեք:
-Իրականում ես ճիգ եմ գործադրում, որովհետև կյանքը հրաշալի է: Կյանքը երբեմն ցավոտ է, սթրեսային, անգամ `տառապալից :Կարծում եմ, որ երբ մարդը հայտնվում է այդ ամենի մեջ պետք է ձգտի հաճույքի ու խաղաղության:

-Ինչ է` Դուք իսկապե՞ս Զենն եք ֆիլմի հերոսի պես:
-Այո, ես Զենն եմ:
-Լսել եմ, որ Ձեզ հաճախ են դրսում նույնականացնում :Իսկապե՞ս այդպես է:
-Այո, ես և Սեմը միասին ենք` նախկինում և ապագայում էլ:
-Ինչպե՞ս եք վարվում մարդկանց հետ նման դեպքերում:
-Մի անգամ Դալլասում էի և մի տղա էր անցնում դիմացովս: Նա մոտեցավ ինձ և ես գլխարկով և ակնոցով էի: Աննկատ լինելու համար չէի այդպես հագնվել: Տղան մոտեցավ ու ասաց, որ ինձ ճանաչել է, որ ես Սամուել էլ Ջեքսոնն եմ և դիտմամբ գլխարկ և ակնոց եմ կրում թաքնվելու համար: Ես պատասխանեցի, որ ես Սամուելը չեմ, բայց նա չէր հավատում: Սեմն էլ նույն պատմությունն ուներ, մարդիկ նրան Մորգան անունով էին կանչում, և դա է պատճառը, որ նա  առաջին բանը, որ անում էր բեմ բարձրանալիս ասում էր` ես Մորգան Ֆրիմանը չեմ:
-Դուք և դերասան Սեմուլեը ընկերնե՞ր եք:
-Ես Սեմուել Ջեքսոնին 1980 ականներից եմ ճանաչում: Մենք Նյու Յորքի թատրոնում միասին ենք խաղացել և ընկերացել: Բայց ընկերների պես միասին ժամանակ երբեք չենք անցկացրել: Ես ապրում եմ Միսսիսսիպիում, իսկ նա Լոս Անջելեսում: Ես նման վայրում չեմ ուզում ապրել:
-Ինչո՞ւ տեղափոխվեցիք Միսսիսսիպի:
-Ես ապրել եմ Նյու Յորքում համարյա 30 տարի և դուրս էի ուզում պրծնել այդ քաղաքից: Մի օր ես հասկացա, որ իմ տանը բնական լույս երբեք չի թափանցում, որովհետև բնակարանս 3-րդ հարկում էր ու չգիտեի, թե ովքեր են իմ հարևանները:
-Իսկ այնտեղ անձնական կյանքի գաղտնիություն ունե՞ք:
-Ես փոքրիկ քաղաքում եմ ապրում և կարող եմ խանութում գնումներ անել: Մարդաշատ սուպերմարկետներում, ինչպիսին Walmart ու Target է, չեմ կարող անգամ ատամի մածուկ կամ սուրճ գնել, որովհետև դա դառնում է մեծ իրադարձություն: Հայտնի լինելու թերություններից մեկն էլ անձնական կյանքի գաղտնիություն չունենալն է:
‹‹Հավատացեք ինձ` դուք չգիտեք, թե որքան եք գնահատում ձեր անձնական կյանքի անձեռնամխելիությունը, քանի դեռ ունեք այն››:

-Մարդիկ ձանձրացնո՞ւմ են Ձեզ:
-Այո, նրանք միայն մի բան են ուզում ` ասելով  մայրս, կինս, ամուսինս երբեք չեն հավատա, որ Ձեզ հանդիպել եմ: Դուք պետք է ստորագրեք սա…
-Իսկ դուք ստորագրո՞ւմ եք:
-Ոչ, եթե ձեր կինն ասի, որ ստախոս եք, ուրեմն այդպես էլ կա: (Ծիծաղում է ):

The Talks