[ Նոր գիտություն ] Արհեստական ինտելեկտի ստեղծած առաջին թրեյլերը

September 1, 2016

Սուպերհամակագիչ IBM Watson-ը, որ հագեցած է արհեստական ինտելեկտով, 20th Century Fox կինոընկերության պատվերով ստեղծել է արհեստական ինտելեկտի մասին պատմող «Մորգան» ֆիլմի թրեյլերը:
http://www.youtube.com/watch?v=gJEzuYynaiw
Ըստ սցենարի՝ Մորգան անունով գլխավոր հերոսուհին դեռահասի դեմքով ռոբոտն է: Նա զայրույթի պահին հարձակվում է գիտնականի վրա:
20th Century Fox-ը պնդում է, որ սա առաջին նման թրեյլերն է կինեմատոգրաֆի պատմության մեջ: IBM Watson-ը վերլուծել է հարյուրավոր սարսափ ֆիլմեր, ապա առաջարկել  «Մորգան»  ֆիլմի 10 լավագույն պահերը: Այդ հատվածներով էլ մոնտաժը կատարել է IBM-ի աշխատակիցը: Համեմատության համար հրապարակվել է նաեւ մեկ այլ թրեյլեր, որը պատրաստվել է առանց արհեստական ինտելեկտի միջամտության:
http://www.youtube.com/watch?v=rqmHSR0bFU8