[cinemastar] 5 ֆիլմի պրեմիերա. ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել մարտի 22-ից

March 19, 2018

1․ Խաղաղօվկիանոսյան սահման 2 /  Pacific Rim Uprising



  • Ռեժիսոր` Սթիվեն Ս. ԴեՆայթ

  • Դերերում` Սքոթ Իսթվուդ, Ջոն Բոյեգա

  • Ժանր` ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային

  • Տևողությունը` 125 րոպե

  • Տարիքը` 12+


Պաշտպան ռոբոտները ղեկավարող թիմը կանգնեցրել է հսկայական այլմոլորակային հրեշների ներխուժումը։ Խաղաղօվկիանոսյան սահմանի համար մեծ պայքարը նշանավորեց նոր գլուխ մարդկությանպատմության մեջ։ Սակայն պատերազմը դեռ նոր է սկսել․․․ Նոր սերնդի ժամանակն է եկել պաշտպանելու Երկիրը։

 

2․ Փիթր ճագարը / Peter Rabbit



  • Ռեժիսոր` Ուիլ Գլակ

  • Դերերում` Դոնալ Գլիսոն, Ջեյմս Քորդեն, Մարգո Ռոբի, Դեյզի Ռիդլի

  • Ժանր` ֆենթեզի, կոմեդիա, ընտանեկան

  • Տևողությունը` 105 րոպե

  • Տարիքը` 6+


Ֆիլմը պատմում է Փիթր անունով փոքրիկ և ժիր ճագարի մասին, ով ուզում է ներխուժել դաժան ֆերմերի այգի և ուտել մրգեր ու բանջարեղեն։
[embed]https://www.youtube.com/watch?v=Olpx62Se9Ro[/embed]
 

3․ Դարի մրցարշավը / The Mercy



  • Ռեժիսոր` Ջեյմս Մարշ

  • Դերերում` Ռեյչել Վայս, Քոլին Ֆերտ

  • Ժանր` դրամա, կենսագրական

  • Տևողությունը` 115 րոպե

  • Տարիքը` 16+


1968 թվականին անգլիացի նավասպորտի սիրահար Դոնալդ Քրոուհերստն ամբողջ ունեցվածքը գրավ դնելով, որոշում է իրականացնել իր կյանքի երազանքը և միայնակ կատարել վտանգավոր շուրջերկրյա ճանաարհորդություն Sunday Times թերթի անցկացրած մրցարշավի շրջանակներում։ Մեկնելուն պես նա հասկանում է, որ այդ փորձությունը նա չի կարող հաղթահարել և որոշում է իրականացնել խենթ ավանտյուրա։
[embed]https://www.youtube.com/watch?v=7jprK_2N4IY[/embed]

4․ Վայրի նախնիները / Early Man



  • Ռեժիսոր` Նիք Փարք

  • Դերերում` Թոմ Հիդլսթոն, Էդդի Ռեդմեյն, Մեյսի Ուիլիամս

  • Ժանր` մուլտֆիլմ

  • Տևողությունը` 95 րոպե

  • Տարիքը` 6+


Քարե դար և անգամ ավելի հին ցիվիլիզացիա, ամեն դեպքում վայրի նախնիներ, սակայն որքան նման են նրանք մեզ։ Նրանք ևս ունեին շատ բարեկամներ, իսկ տղամարդիկ պայքարում էին սիրած կնոջ համար։ Նրանք նույնպես շատ էին սիրում թանկարժեք իրեր, խաղում էին կաշվե գնդակ և յուրաքանչյուրը ձգտում էր լինել առաջինը ․ ․ ․
[embed]https://www.youtube.com/watch?v=4V51velfK_I[/embed]

5․ Անծանոթները։ Դաժան խաղեր /The Strangers: Prey at Night



  • Ռեժիսոր` Յոհանես Ռոբերտս

  • Դերերում` Քրիստինա Հենդրիքս, Բեյլի Մեդիսոն, Մարտին Հենդերսոն

  • Ժանր` սարսափ

  • Տևողությունը` 100 րոպե

  • Տարիքը` 18+


Ամերիկացիների ընտանիքը գնում է իր բարեկամներին այցելության, ովքեր ապրում են քեմփինգում։ Սակայն մեքենաների ճամբարը դատարկ է լինում։ Գիշերվա շղարշի ներքո հայտնվում են դիմակներով երեք խելագարներ, ովքեր նպատակ չեն հետապնդում նրանց թալանել կամ սպանել, այլ ուղղակի ուզում են պարզել ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի ապրելու ցանկության սահմանը։
[embed]https://www.youtube.com/watch?v=lRBdNJSCHms[/embed]