Ինչպե՞ս «Թքած ունենալու նուրբ արվեստը» բեսթսելլեր դարձավ Հայաստանում (տեսանյութ)

March 10, 2020

Միջազգային բեսթսելլերը ամենավաճառվածը դարձավ նաև Հայաստանում: newmag-ի առաջին հրատարակած գիրքը հենց սկզբից գրավեց գրքի շուկան: 2 տարի անց ընթերցողներն ու գրավաճառները հաստատում են՝ այս գրքին շատ էին սպասում:
Թեև գրքի վերնագիրն ու գույնը հիշվող են, սակայն եղել են դեպքեր, որ ընթերցողները գիրքը գտնելու համար փորձել են այն տարբեր կերպ բնութագրել: Նախ վերնագիրն էին սխալ ասում, հետո էլ Մարկ Մենսոնին շփոթում էին ուրիշ հեղինակների հետ:
Այս գիրքն իր գույնով ու վերնագրով գրախանութներ բերեց այնպիսի մարդկանց, որոնք մինչև այս գրքի հետ շփում չեն ունեցել: Բոլորին հետաքրքրում էր, ո՞րն է Մարկ Մենսոնի Երջանկության պարադոքսալ բանաձևը:



Կարդացեք նաև.



Նայել դժվարությունների աչքերին, ձևեր չթափել և երջանիկ լինելու բանաձևը պատրաստ է: Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» դարձավ հայ ընթերցողների սիրելի ուղեցույցը: Այս գիրքը գնում էին ոչ միայն ընթերցելու, այլ նաև նվիրելու համար: Թքած ունենալու նուրբ արվեստը դարձավ մոդայիկ ու հայտնվեց  ինստագրամի օգտատերերի էջերում:
Անձնական պատմություններով, թունդ հումորով և պարզ ոճով. Գիրքը սովորեցնում է ինչպես ապրել լիարժեք կյանքով, չկոտրվել դժվարություններից ու կարևորը տարբերեր անկարևորից: Մարկ Մենսոնի գիրքը նորից կլինի գրախանութներում՝ նոր դիզայնով:



Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում