[Զինուժ] Հայկական բանակը արդիականացվում է. կնմանվի՞ Իսրայելի բանակին

March 24, 2018

Հայկական բանակի արդիականացման մասին վերջին տարիներին ու հատկապես վերջին ամիսներին խոսում են ավելի հաճախ, նոր ծրագրեր մշակում, ներկայացնում, երկարաժամկետ պլաններ կազմում: Հայաստանը ցանկանում է ոչ թե ռազմականացնել իր բնակիչներին, այլ փոխել պատկերացումը զինուժի մասին: Սա երկու նպատակ ունի:
1.Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հակառակորդը չի ընդունում արժեքներ և չի առաջնորդվում նույնիսկ հրադադարի պահպանման սեփական ելույթներով: Հայաստանը պատրաստվում է նոր մակարդակի հասցնել զինուժը՝ առաջին գծում և թիկունքում, ընդ որում բոլոր օղակներում և բոլոր ուղղություններով:
2. Բանակը ժողովրդի համար երբեմն բեռ է դառնում: Ծնողներն ուղարկում են որդիներին բանակ ու երկու տարիների ընթացքում մեծ գումարներ ծախսում՝ նրան տեսակցելու, զինվորին անհրաժեշտ իրերն ուղարկելու համար:  Նոր հայեցակարգը, որը կոչվում է «ԱԶԳ-ԲԱՆԱԿ», պատրաստվում է կարգավորել այդ հարցը՝ ստեղծելով այլընտրանքային ծառայության տեսակներ, ավելին, հավակնում է բանակը դարձնել տնտեսության շարժիչ ուժն ու ծառայել որպես սոցիալական վերելակ զինծառայողների համար:
Շատերը Հայաստանին և մեր բանակը նմանեցնում են Իսրայելին: Հենց այդ պատճառով էլ, որոշեցինք ներկայացնել հետաքրքիր փաստեր իսրայելական բանակի ու այնտեղ գործող օրենքների մասին:


  • Իսրայելական բանակում տղաները ծառայում են 3, աղջիկները 2 տարի

  • Թե ինչպիսի զորամասում է ծառայելու զինակոչիկը, պետությունը որոշում է երեք տարի շուտ՝ դեռահասի 15 տարեկանում:

  • Աղջիկներն այնտեղ կարող են չծառայել, եթե նրանց հայրը դեմ է զորակոչվելուն:

  • Օրթոդոքս հրեաները, արաբները, մուսուլմանները գրեթե չեն ծառայում բանակում:

  • Թեժ կետերում ու մարտական ամենավտանգավոր դիրքերում Իսրայելի երիտասարդները կարող են ծառայել միայն համաձայնությամբ ու ցանկությամբ: Այս դեպքում պետք է կողմ լինեն նաև ծնողները և հոգեբանը:

  • Իսրայելական բանակն ունի էլիտար ստորաբաժանում, որն իր պատրաստվածությամբ երկրորդն է աշխարհում, ԱՄՆ-ից հետո:




Կարդացեք նաև.




  • Իսրայելի բանակի զինծառայողները նույնիսկ արձակուրդի օրերին պետք է իրենց կցված զենքով լինեն՝ տանը, ժամանցի վայրերում, նույնիսկ դիսկոտեկում:

  • Իսրայելական բանակի զինվորներին ամռանը  տալիս են աղի սնունդ, որպեսզի նրանք ծարավեն և պարբերաբար ջուր խմեն:

  • Ծառայության ավարտին զինվորները ստանում են պարգևավճար, որը բավարար է Եվրոպայում ճամփորդելու համար:

  • Եվ Իսրայելը միակ երկիրն է, որտեղ պահեստազորի քաղաքացիները կարող են դատի տալ պետությանն ու պարտադրել, որ իրենց զորակոչեն:  


Սրանք իսրայելական բանակի հետաքրքիր օրենքներն են, ավելի ստույգ մի մասը, որը նկարագրում է, թե որքան են մարդիկ ապրում զինուժի կյանքով ու փորձում յուրովի ուժեղ դարձնել սեփական երկրի անվտանգությունը: 



Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։