[newmusic] Սիրո մասին ահավոր վատ, կրկնվող, անճաշակ, գերազանց, փայլուն ու ճաշակով նոր երգեր

February 18, 2017

Այս շաբաթ, ինչպես և կանխատեսել էի, փետրվարի 14-ին երգագրոհ տեղի ունեցավ` հիմնականում կոմերցիոն ու անհետաքրքիր տեսահոլովակներով: Եթե ավելի հակիրճ` այս շաբաթ ես ունեմ 2 տեսակի երաժշտական նորություններ` լավ և վատ, և, ավանդույթի համաձայն, կսկսեմ վատերից:
2000-ականների սկզբերին նոր հնչողություն հաղորդած ու մեծ հույսեր ներշնչող Maroon 5-ը որոշել է շարժվել ժամանակին համահունչ: Նման դեպքերում ստացվում է կա՛մ Քենդրիք Լամար, կա՛մ անհամ, անշուք, չհիշվող ու անգույն մի բան: Եվ այդ անգունությունից չի փրկում նույնիսկ Ադամ Լևինի նոր սանրվածքը: Մի խոսքով` պահանջում ենք «This Love» ու «Wake Up Call»-ի նման երգեր, իսկ սա չենք ուզում: 
[embed]http://youtu.be/XatXy6ZhKZw?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Չցանկանալով վատի մասին երկար խոսել` նշեմ, որ եթե նախորդ տեքստում մի քանի ոչ էական փոփոխություն կատարեմ, կստացվի Linkin Park-ի նոր երգի նախաբանը:
[embed]http://youtu.be/lp00DMy3aVw[/embed]

Իսկ եթե դրան ավելացնեմ նաև, որ The Weekend-ը գնալով դառնում է անհետաքրքիր երաժշտության գուրուներից մեկը, կդիտենք ահա այս տեսահոլովակը: 
[embed]http://youtu.be/JZjAg6fK-BQ?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Վերջ, իսկ հիմա խոսենք լավից ու գեղեցիկից: John Legend-ի և ինձ համար անծանոթ Cynthia Erivo-ի նոր դուետը կարծես դասական ջազի ստանդարտներից լինի` նոր հնչողությամբ, իհարկե: Համեստ, բայց ճաշակով:
[embed]http://youtu.be/7R7kPZF8wRA?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Քանթրի երգիչ Willie Nelson-ը, եթե ապրեր Երևանում, կարող էր հաջողակ հեղինակ-կատարող լինել: Կշրջեր փաբից փաբ, շշից շիշ, խումհարից խումհար: Բայց, ի ուրախություն Նելսոնի և ի դժբախտություն մեզ` նա ստեղծագործում է ԱՄՆ-ում, ինչի արդյունքում քանթրի երաժշտությունը շարունակում է ապրել: Ապրում են նաև այսպիսի պարզ երգերը` կնոջ սիրո մասին, որոնք նման դեպքերում նաև կարող են իմաստուն թվալ:  
[embed]http://youtu.be/8EmVfVuan3c?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

«Ոչ մի շաբաթ առանց հիփ հոփի» ավանդույթը շարունակելով` այս անգամ ներկայացնում եմ Rae Sremmurd-ի Swang-ը: Մոդայիկ դարձած VHS մոտիվներով տեսահոլովակ, ՀՀ-ում արգելված, բայց ԱՄՆ-ում օրինական նյութեր և, իհարկե, լավ բիթ ու ոչ պակաս լավ մոդելներ:
[embed]http://www.youtube.com/watch?v=dmJefsOErr0&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Մինչև այս շաբաթվա իմ ֆավորիտներին անցնելը` նշեմ, որ ուշադրության են արժանի Ադելի` այս տարվա Գրեմմի մրցանակի կեսին արժանացած Beyonce-ի նոր տեսահոլովակը`
[embed]http://youtu.be/RD38JT8rypY?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]
Եվ, իհարկե, ոչ մեկին, նույնիսկ Պոզներին անտարբեր չթողնող Ленинград-ն` իր «Кольщик»-ով: 
[embed]http://youtu.be/ktiONWfSL48?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Իսկ հիմա, տիկնայք և պարոնայք, 2 երգ, որոնցից առաջինի` Flume-ի «Fantastic»-ի մասին առանց երկար-բարակ մեկնաբանությունների կասեմ, որ պարզապես շատ եմ հավանել, հատկապես, որ այստեղ է նաև Glass Animals խմբի Dave-ը:
[embed]http://youtu.be/AeALftDMAdc?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Եվ, վերջապես, այս շաբաթվա իմ, չեմ վախենա այդ բառից, սերը: Այո, նրա անունն է LION BABE: Երկար փորձեցի ինչ-որ թերություն գտնել այս տեսահոլովակում, բայց ապարդյուն: Ինչպե՞ս կարող է Rihanna-ի գեղեցկության ու Eryka Badu-ի վոկալի լավագույն հատկանիշներն ունեցող երգչուհին թերություն ունենալ: Մի խոսքով` LION BABE - «Got Body»:
[embed]http://youtu.be/D98xuHi3E0U?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]