Երկիր Նաիրիտ կամ հիշողություններ հսկայի մասին

December 10, 2015

«Նաիրիտը» կամ Սերգեյ Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը ստեղծվեց 75 տարի առաջ Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա: Քիմիական արդյունաբերության խորհրդային գիգանտը կարողանում էր ապահովել Սովետական Հայաստանի եկամտի 40 տոկոսը: Կոմբինատն ունեցել է մինչև 7000 աշխատող:
«Նաիրիտը» հաճախ է «կանգնել» ու վերագործարկվել: Հայաստանի արդյունաբերական ու արտադրական հսկան ուներ համախմբված կարգապահ կոլեկտիվ: «Նաիրիտի» համախմբված կոլեկտիվն էր, որ պայքարեց ամիսներով չստացած աշխատավարձի համար ու հասավ իր նպատակին: Այսօր էլ նաիրիտցիները պայքարում են «Նաիրիտի» վերագործարկման համար ու վստահ են, որ գործարանն ի վիճակի է արտադրանք տալ:

Գերցեն Հովհաննիսյան, 70 տարեկան