Ինչու էին ֆաշիստները մոլեռանդորեն պաշտպանում կենդանիների իրավունքները

May 17, 2017

Anthrozoös ամսագրում տպագրված հոդվածում պատմաբաններ Արնոլդ Արլյուկն ու Բորիա Սաքսը պատմում են, թե ինչպես էր Երրորդ ռեյխում կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքը համատեղվում մարդկանց հանդեպ անմարդկային քաղաքականության հետ: Օրենքները 19-րդ դարի վերջում գերմանացի կենդանիների պաշտպաններին անհանգստացնում էր հատկապես անասունների զանգվածային սպանդն ու վիվիսեկցիան (փորձարկումները կենդանիների վրա): Իրադրությունը չփոխվեց նաև 20-րդ դարում:

1933թ. ապրիլի 21-ին, իշխանության գալուց անմիջապես հետո, նացիստները կենդանիների սպանդի վերաբերյալ օրենք ընդունեցին: Նույն տարվա օգոստոսին Գերման Գյորինգը ռադիոյով հայտարարեց, որ վերջ է դրվում փորձարկումների ժամանակ կենդանիների անտանելի տանջանքներին և խոստացավ համակենտրոնացման ճամբար ուղարկել նրանց, որոնք դեռ կարծում են, որ կենդանիները անհոգի արարածներ են: 1933-ի նոյեմբերին նացիստների ստորագարած կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրենքները չէին արգելում վիվիսեկցիան, բայց պարունակում էին ութ նախապայման, որոնք պահելու դեպքում միայն հնարավոր կլիներ իրականացնել փորձարկումը, այն էլ` միայն ներքին գործերի նախարարի ստորագրած թույլտվությունից հետո: Հատկապես կարևոր էր առավելապես նվազեցնել կենդանիների տանջնանքները:
Օրենքներից մեկը պահանջում էր քնեցնել այն կենդանինեին, ում կյանքը դժոխքի էր վերածվել: Կենդանիների տանջվելու մասին եզրակացությունը պետք է կազմեր անկախ փորձագետը: Տասը տարվա ընթացքում այլ օրենքներ էլ ընդունվեցին, որոնցից մեկը վերաբերում էր ծովախեցգետիններին ու օմարներին, որոնց ռեստորաններում ողջ-ողջ էին եփում: Փաստաթղթերում մանրամասն նկարագրվում էր, թե ինչպես պետք է սպանեն կենդանիներին, մասնագիտական հարթակներում թեժ բանավեճեր էին ընթանում, իսկ օրենքի ընդունումից հետո Գերմանիայի ներքին գործերի նախարարությունից երկու պաշտոնյա գիտական զեկույց ներակայացրին:
Վայրի կենդանիները նույնպես նացիստների ուշադրության կենտրոնում էին: 1935թ. մայիսի 27-ին որսի մասին օրենքը հիմնվում էր եվգենիկայի (ուսմունք մարդկային ցեղի (նրա ժառանգական հատկանիշների) լավացման մասին) ուսմունքի վրա. «Իսկական որսորդի գործը միայն որսը չէ, այլև վայրի կենդանիների պաշտպանումն ու զարգացումն ապահովելը»: Նացիստների ընդունած կենդանիների պաշտպանության մասին օրենքները գրված են սիրով, դետալաները նկարագրված են մանրամասն և գիտականորեն հիմնավորած է ամեն բառը: Նացիստական Գերմանիան տարված էր կենդանիների պաշտպանության գաղափարով` ընդհուպ մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը:

1934թ Բեռլինում այս թեմայով նույնիսկ միջազգային գիտաժողով անցկացվեց: Բանախոսների` հսկայական սվաստիկայով զարդարված հարթակի վերևում գրված էր. «Սիրո հազարամյակներ կպահանջվեն, որպեսզի մենք փոխհատուցենք կենդանիներին նրանց կատարած աշխատանքի, մատուցած ծառայությունների և կորցրած կյանքերի համար»: Չորս թեմա Իր ռասսայական գաղափարախոսության շրջանակներում նացիստները հայտարարեցին նոր գերմանական ինքնության ստեղծման մասին, բայց «գերմանացի մարդու» փնտրտուքը սկսվել էր Երրորդ ռեյխի ստեղծումից դեռ շատ առաջ: Նացիոնալիստական գաղափարախոսության մեջ կարմիր թելի պես անցնում էր մարդու, բնության և կենդանիների կապը: նացիստը վերաձևակերպում ու ցիտում էին գերմանական ռոմանտիկ պոեզիայի, երաժշտության և հասարակական մտքերը:
Ֆրիդրիխ Նիցշեի աշխատանքների ամենակարևոր կետերից մեկը ինտելեկտուալ մշակույթի մերժումն ու մարդու մեջ կենդանական բնազդների գովերգումն էր: Նրա աշխատանքներում հաճախ է հանդիպում «շիկահեր գազան» տերմինը, որը ինտենսիվորեն օգտագործվում էր նացիստական պորպագանդայում: Հետաքրքրական է, որ կենդանական բնազդների գովերգումը հաճախ ուղեկցվում էր հենց կենդանիներին վնասելով: Օրինակ` ՍՍ-ներին մարզելու կարևոր կետերից մեկը 12 շաբաթ գերմանական հովվաշան հետ ծառայություն անցկացնելն էր, որից հետո սպայի աչքի առաջ զինվորը պետք է ոլորեր շան վիզը, որպեսզի պաշտոնը բարձրացնեին: Դա զինվորների մեջ սերմանում էր կարգապահություն և նվիրվածություն ֆյուրերին:

Գերմանական իդեոլոգիայի ևս մի տարօրինակ կետ: Նրանք կենդանիներին մեծարում էին սրբացնելու աստիճան: Հայտնի կենդանաբան Էռնստ Գեկկելը 19-րդ դարավերջին քննադատում էր բոլոր կրոնները, մասնավորապես Քրիստոնեւոյթունն այն բանի համար, որ նրանք մարդուն ավելի բարձր էին դասում բնությունից: Նրա համոզմամբ Աստվածաշնչի Ոսկե կանոնը («Արա դիմացինիդ համար այն, ինչն կցանկանային նա անի քեզ համար») եկել է «մեր կենդանական աշխարհի նախնիներից»:  Մարդիկ պետք է սովորեն կենդանիներից՝ ինչպես ձևավորել հասարակություն, քանի որ կենդանիներն առավելապես «կոլեկտիվիզմի կողմանկիցներն են»:
Ֆյուրերի սիրելին
Նացիստների՝ կենդանիներին նվիրվածությունը մեծամասբ գալիս էր Ֆյուրերից: Նրա տան տիրուհին, որը Հիտլերը վարձել էր 1920-ականներին, պատմում է, որ Ֆյուրերն իր հետ ուներ մի հսկա շուն, անունն էլ Գայլ: Հիտլերը միշտ նշում էր, որ իր երազած նվիրվածությունն ու հավատարմությունը նա ստանում է հենց Գայլից:

Աղբյուրը