Նրանց դեմ են մայր բնությունն ու երկու պետություն (ՖՈՏՈՇԱՐՔ)

July 14, 2016

Նեպալացի լուսանկարիչ Փրեզիթ Սթափիթը մեծացել է Սուստա անվամբ տեղանքի մասին անհավատալի պատմություններ լսելով: Գանդակի գետի ափին գնտվող փոքրիկ գյուղը վիճելի տարածք է Հնդկաստանի և Նեպալի միջև: Այդ գետը անընդհատ փոխում է հունը և միաժամանակ փոփոխվում են պետական սահմանները` երկու երկրների պետական այրերին խնդրի առաջ դնելով` ում է իրականում պատկանում Սուստան: Քանի քաղաքական գործիչները բանավիճում ուը բանակցում են, Սուստայի բնակիչները ապրում են իրական դժողքում: Գետի հոսքի փոփոխության հետ մեկտեղ նրանց տներն ու հողերը անցնում են ջրի տակ: