Վալերի Մանտոյի «Ակոս» վեպի թարգմանության մասին լուրը մեծ արձագանք է գտել հայկական մեդիայում

September 19, 2020

2020 թվականի սեպտեմբերի 15-ին Newmag հրատարակչատունը, Հրանտ Դինքի ծննդյան տարեդարձի օրը հայտնեց, որ 2021 թվականին հայերեն լույս կընծայի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» գեղարվեստական վեպը։ Վեպի թարգմանությունն ու հրատարակումն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիայի ինստիտուտի աջակցությամբ։ 

35-ամյա Վալերի Մանտոն հայտնի լրագրող է և սյունակագիր։ 2008-2013 թթ. աշխատել է Charlie Hebdo հայտնի ամսագրում։ 2017 թվականից ապրելով Ստամբուլում՝ արձակագիրը ձեռնամուխ է լինում Հրանտ Դինքի և նրա թողած ժառանգության հետքերըբացահայտելու գործին և 2018-ին հրատարակում է Le Sillon վեպը։  Ինքնակենսագրությունն ու կյանքի հուշերն ամփոփող վեպը 2018 թվականին ստացել ֆրանսիական բարձրագույն գրականմրցանակներից մեկը ՝ Renaudot-ը: Le Sillon-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Ակոս»՝ ի պատիվ Հրանտ Դինքիամսագրի:

Այս լուրը մեծ ոգևորությամբ է ընդունվել Հայաստանում։ Ստորև բերված հղումներում հայկական մամուլի հրապարակումներն են այդ առիթով։ 

ԱՆԳԼԵՐԵՆ

Tert.am

Newmag to publish French writer Valerie Manteau's fiction novel about Hrant Dink

ՌՈՒՍԵՐԵՆ

Arminfo  

Посольство Франции в Армении окажет содействие в переводе на армянский язык романа "Le Sillon" Валери Манто о Гранте Динке

ՀԱՅԵՐԵՆ

Blognews.am

Կհրատարակվի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը Հրանտ Դինքի մասին

Tert.am

Կհրատարակվի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի՝ Հրանտ Դինքի կյանքի մասինպատմող «Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը

Top-news.am 

Կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի՝ Հրանտ Դինքի կյանքի մասին պատմող «Ակոս» վեպիհայերեն թարգմանությունը

Lraber Online  

Կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի՝ Հրանտ Դինքի կյանքի մասին պատմող «Ակոս» վեպիհայերեն թարգմանությունը