Ինչպե՞ս են գրավաճառները գնահատում newmag-ի 2019-ի գրքերը

January 2, 2020

Newmag-ն առանց բացառության գործակցում է բոլոր գրախանութների և գրավաճառների հետ: Հրատարակչության համար կարևոր են գործընկերային ամուր հարաբերությունները, դրանց զարգացումն ու ակտիվ շփումները: Երբ Newmag-ն սկսեց գրահրատակչությամբ զբաղվել, որդեգրեց հետևյալ քաղաքականությունը. հրատարակել գրքեր, որոնք ոչ միայն հաճելի կլինի կարդալը, այլև դրանք պետք է լինեն գեղեցիկ ու տարբերվող: Թե որքանով է հաջողվել դա անել, պարզել ենք մեզ հետ գործակցող ընկերություններից:
«էպիգրաֆ»  գրախանութի և Newmag-ի համագործակցության առաջին տարին բավականին հետաքրքիր անցավ ամբողջ թիմի համար։ Ընկերության ներկայացուցչի խոսքով, Newmag-ի գրքերը իրենց մոտ մեծ պահանջարկ ունեին հատկապես սկզբնական շրջանում:
«Օրինակ, «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը դարձավ մեր բեսթսելլեր գրքերից մեկը՝ չնայած Էպիգրաֆը համարվում է արվեստի ուղղվածություն ունեցող խանութ: Լավագույն վաճառվածների շարքում է նաև Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը, որը կանխատեսելի և, միևնույն ժամանակ, ուրախալի էր», - ասում է էպիգրաֆի ներկայացուցիչ Էդիտա  Մկրտչյանը։
Բուկինիստ գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը  Newmag-ի հետ գործակցությունը գնահատեց գերազանց: Ըստ նրա, Newmag-ի՝ հրատարակչական ոլորտում առաջին քայլերը կարելի է գնահատել 5+:
«Մեզ մոտ Newmag-ի բոլոր գրքերն էլ լավ են վաճառվում, որովհետև ճիշտ խորշ են ընտրել: Դիզայնը վաճառքը խթանող 1-ին գործոնն է։ Ես գերազանց կգնահատեի նաև ձեր գովազդը», - ասում է Խաչիկ Վարդանյանը:



Ի՞նչ հրատարակեց newmag-ը 2019 թվականին





Զանգակի և Newmag-ի գործակցությունը արդյունավետ և հաջողակ էր։ Գրախանութի ներկայացուցիչ Մարիամ Ապերյանի խոսքով, դրա ապացույցը գրատներում վաճառքի մեծ ցուցանիշն էր։ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի մուտքով Newmag-ը հրատարակչական ու գրավաճառության շուկա այնպիսի մարդկանց բերեց գրատներ, որոնք նախկինում հետաքրքրված չէին գրքերով։
«Newmag-ը լրացրեց ու շարունակում է լրացնել այն բացը, որը մինչև այդ ունեինք հրատարակչական ոլորտում (սպորտային բեսթսելլերներ, ինքնակենսագրական, մստիվացիոն գրքեր և այլն): Այդպիսի գրքերը մշտապես պահանջված են եղել շուկայում ու մարդիկ դրանք գնել են ռուսերենով ու անգլերենով: Սակայն ընթերցողների ու գնորդների մեծամասնությունը հայերեն է սիրում գնել ու ընթերցել, դա ապացուցում է նաև մեր վաճառքը, մարդիկ առավել հետաքրքրված են հայրենական, քան արտասահմանյան լեզվով», - ասում է Մարիամ Ապերյանը։


Ինչպիսի՞ն էր 2019 թվականը newmag-ի համար





Զանգակն ամենաշատը վաճառել է Ազնավուրի առաջին գիրքը, «Թքած ունենալու նուրբ արվեստը», «Սիրո 5 լեզուները» և «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքերը։ Մարիամ Ապերյանի խոսքով, Newmag-ը չի հրատարակում չվաճառվող գիրք։
Այս տարի Newmag-ին արտասահմանից գրում էին, որ ցանկանում են ձեռք բերել մեր գրքերը: books.newmag.am կայքը գործարկել է արտասահմանից պատվերներ կատարելու հնարավորություն: Հիմա ամբողջ աշխարհից կարելի է պատվիրել Newmag-ի հրատարակած համաշխարհային բեսթսելլերները հայերեն թարգմանությամբ:
[embed]https://youtu.be/9zSBqTu_yYA[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում