Newmag Winter Fest-ին է միացել հայկական ամենանորաձև ընկերություններից TrueZard-ը (լուսանկարներ)

February 1, 2024

Նորաձև ու ինքնատիպ բրենդը հայկական շուկայում ներկայացավ ինքնատիպ ձեռագրով՝ գունեղ շարֆերով ու յուրօրինակ զարդերով։​​​​​​​ Truezard-ը միացել է ձմեռային ամենամեծ գրքատոնին ու փետրվարի 10-ին Dvin Music Hall-ում բրենդը կունենա ֆիրմային տաղավար և փառատոնի մասնակիցներին կառաջարկի նորաձև շարֆեր ու զարդեր։

Մարդիկ շարֆ օգտագործել են դեռ հին ժամանակներից։ Մ․թ․ա 9 -րդ դարից Հին Հռոմում այն կիրառել են մաքրության համար, այլ ոչ թե ջերմանալու։ Չինացիները շարֆեր օգտագործվում էին սպաների կամ մարտիկների զինվորական աստիճանը որոշելու համար։ Հետո շարֆը հասել է Հռոմ, Ռումինիա, Խորվաթիա, Փարիզ ու դարձել նորաձևության աշխարհի յուրօրինակ ատրիբուտ։ Լյուդովիկոս 14-րդին ցնցել էր այս նորարարությունը, և նա էլ դարձավ շարֆի մեծ սիրահար: Հայերը ոչ միայն որպես անհրաժեշտություն կամ նորաձև դետալ, այլև կրոնական նպատակով են օգտագործում. քրիստոնեության մեջ այն պարկեշտություն, աղոթքի, պատարագի կարևոր մաս է։ 

Truezard-ը  հիմնադրվել է 2021 թվականին։ Բրենդը հայկական նորաձևության աշխարհ մուտք է գործել ազգային գույներով, նախշերով և հայ հարուստ մշակութային ժառանգության խորհրդանիշերով ու պիտակին գրված՝ «Արտադրված է Հայաստանում»։ Բրենդի յուրաքանչյուր շարֆի ստեղծման հիմքում հայկական հետքն է՝ ազգային առանձնահատկություններն ու գանձերը։ 2023-ից TrueZard բրենդին է միացել հայտնի դիզայներ Վահան Խաչատրյանն ու համատեղ արտադրության շարֆերն արդեն վաճառքում են։

 

Յուրաքանչյուր արտադրանքից անպակաս են հայկական շունչը, վառ ու ազգային երանգները, խորհրդանշական անունները՝ «Հայաստան», «Հայուհի», «Մաշտոցյան տառեր», «Ծաղկած ծառ», «Խնոցի», «Քրիստոնեություն», «Հրեշտակներ»: Նույն ուղերձները փոխանցել են նաև զարդարտադրությունում՝ ստանալով ինչպես թրենդային, այնպես էլ հայկական ավանդական կերպարներ ու խորհրդանշաններ։  

Բրենդի արծաթյա հավաքածուն ևս բազմազան է։ Նրբաճաշակ ու ոճային աքսեսուարներ, որոնք նախատեսված են տարբեր տարիքի ու ոճի մարդկանց համար։ Արծաթյա զարդերը համակցված են նաև տարբեր քարերով։ Ամենափայլուն գույներից մինչև նուրբ լուծումներով մինիմալիստական զարդերը կլրացնեն ձեր լուքը։

Հայստանյան տարբեր խանութներում ու բրենդի պաշտոնական կայքում՝ truezard.com, կարող եք գնել շարֆեր, զարդեր՝ մայրիկի, հայրիկի, ընկերուհու համար. այստեղ լավագույն նվերն են լավագույն մարդկանց համար։ Տարբեր չափերի, գույների, ոճի աքսեսուարներն ունեն մեկ ընդհանրություն՝ բարձր որակ։


NEWMAG WINTER FEST-Ի ԾՐԱԳԻՐԸ


Փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest-ի օրը գրքերի հետ կարող եք գնել նաև Truezard-ի նոր ու նորաձև արտադրանքը հենց տեղում։