[newmusic] Սյուրռեալիստական Flying Lotus-ը, N.E.R.D.-ի վերադարձը և շաբաթվա ֆավորիտը՝ Benjamin Booker

November 5, 2017

Սկսենք համեմատաբար (կրկնում եմ՝ համեմատաբար) անշուք երգերից՝ վերջում հասնելով շաբաթվա իմ ֆավորիտին:
ZHU-ն արդեն դարձել է newmag-ի՝ այս սյունակի հերոսներից: «Exhale/Stardust»-ը հերոս չէ, բայց տեսահոլովակը լրացնում է շատ բացեր:
[embed]https://youtu.be/7JMV6iBlXFo[/embed]
30-ականների ԱՄՆ-ի իտալական մաֆիոզի հիշեցնող Wiki-ի «Stickball»-ը առաջին անգամ լսելիս զգացի, որ անտանելի ծանոթ մեղեդի է հնչում: Հետո հասկացա, որ Wiki-ն օգտագործել է ճիշտ նույն երգը, որը մինչ այդ օգտագործել էր JAY-Z-ն՝ իր «The Story Of O.J.»-ում, այն է՝ Nina Simone-ի «Four Women»-ը:
[embed]https://youtu.be/D8c1NJ109to[/embed]
Բրիտանական Ride խմբի «Pulsar»-ը աչքի է ընկնում օքսֆորդյան զսպվածությամբ (հենց այդ քաղաքում է հիմնվել այս խումբը): Ժանրի սիրահարները չեն հիանա այս երգի հանճարեղությամբ, բայց, կարծում եմ, առնվազն գոհ կմնան:
[embed]https://youtu.be/PtMx316Vpvw[/embed]
Կրկին հիփ հոփ նորույթ ու կրկին ծանոթ մեղեդի, սակայն Statik Selektah-ի և Run The Jewels-ի «Put The Jewels On»-ի դեպքում ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ մեղեդի է հնչում: Եթե լսողությունս չի դավաճանում, Adele-ի «SkyFall»-ն է կամ հենց James Bond-ի գլխավոր երաժշտական թեման (մեկնաբանություններում կարող եք կիսվել կարծիքներով):
[embed]https://youtu.be/mz6Dz4nQ0ss[/embed]
Ժամանակակից ջազ ասելիս անհնար է շրջանցել Flying Lotus-ին: Իր՝ բավականին պոզիտիվ երաժշտությունը նա սիրում է համեմել սյուրռեալիստական ու մի փոքր տհաճ տեսահոլովակներով, ինչի արդյունքում ստացվում է հակասական, բայց միանշանակ ուշադրության արժանի պրոդուկտ:
[embed]https://youtu.be/2XY0EHSXyk0[/embed]
Gorillaz-ենք, կարծես թե, վերջնականապես որոշել են անցնել ժամանակակից ակումբային երաժշտության: Համենայն դեպս այդպիսի տպավորություն է նրանց վերջին ալբոմից և հատկապես «Garage Palace»-ից: Այստեղ է նաև Little Simz-ը (այսօր անհնար է առանց հիփ հոփի):
[embed]https://youtu.be/qoAxRICB9j8[/embed]
Վերջապես նրանք վերադարաձան: Խոսքս Pharrell Williams-ի լեգենդար N.E.R.D. խմբի մասին է: Վերադարձն ավելի քան հաջողված է, քանի որ նրանց է միացել ամենասեքսուալ Rihanna-ն: Տեսահոլովակը նույնպես շքեղ է: Գուցե շատ սուբյեկտիվ եմ, բայց այն տեղ-տեղ հիշեցնում է Kanye West-ի «Fade»-ը:
[embed]https://youtu.be/L_u97PqWX6g[/embed]
Այս շաբաթվա իմ ֆավորիտն է Benjamin Booker-ի «Believe»-ը:
Այո, ամեն ինչ բանալ է՝ սկսած երգի անվանումից մինչև երաժշտություն: Այո, դուք նման երգեր 1000 անգամ լսել եք, բայց հավատացեք՝ այս երգն ու հատկապես տեսահոլովակը ձեզ կհուզեն ու անընդմեջ լսելու ցանկություն կառաջացնեն:
[embed]https://youtu.be/ZBU_szE9qWU[/embed]