10 փաստ հետախույզ Սարգիս Ստեփանյանի արտասովոր կյանքի մասին (տեսանյութ)
Հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքը՝ «Բազկամարդը», մոտիվացիայի անսպառ աղբյուր է հաշմանդամություն ունեցող մարդու համար՝ ինչպես հաղթահարել ողբերգությունն ու սեփական նախաձեռնությամբ փոխել իրականությունը։ Հեղինակը
1. Սարգիս Ստեփանյանը ծնվել է 1983 թվականին,Երևանում։ Հայրն Աբովյանից է, մայրն՝ Արցախից։
2. Մինչև միջադեպը, Հայաստանի զինված ուժերում ծառայել է որպես հետախույզ։
3. 2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում է ստացել՝ կորցնելով ոտքերն ու ձեռքը։
4. Վիրավորումից հետո վիրահատության ժամանակ մի քանի անգամ 20 վայրկյան տևողությամբ սրտի կանգ է ունեցել։
5. Վիրավորումից 3 ամիս անց, ի զարմանս բժիշկների և հարազատների, ոտքի է կանգնել ու սկսել մարզվել։
6. Սարգիս Ստեփանյանը՝ մետաղե ոտքերին կանգնած, բարձրացրել է 32 կգ գիրը ու ռեկորդ է սահմանել։ Նրա անունն ընդգրկվել է Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների «Դյուցազնագրքում»։
7. Սարգիս Ստեփանյանը զբաղվում է բազկամարտով։ Հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնության եռակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։
8. Սարգիսը հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահն է։
9. Սարգիսը հովանավորների ու ընկերների աջակցությամբ հիմնել է մարզասրահ, ապա՝ վերականգնողական կենտրոն։
10. Ամուսնացած է, ունի երկու որդի։
Կարդացեք նաև
- Լույս է տեսել փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Բազկամարդը» գիրքը
- Newmag-ը նկարահանել է Սարգիս Ստեփանյանի մասին վավերագրական ֆիլմ
- Հայոց Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով Newmag-ը ներկայացրեց «Բազկամարդը» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)
- Մոսկվա կ/թ-ում եղի ունեցավ Newmag-ի «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ, լուսանկարներ)
- Լուսանկարներ և տպավորություններ՝ Newmag-ի «Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերայից
- «Երկաթե կամք»՝ թոք-շոու նվիրված Սարգիս Ստեփանյանի կյանքի արտասովոր պատմությանը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Զինուժ» մեդիայի անդրադարձը՝«Բազկամարդը» գրքին և «Ոտքի կանգնիր» ֆիլմին (տեսանյութ)