«Երկաթե կամք»՝ թոք-շոու նվիրված Սարգիս Ստեփանյանի կյանքի արտասովոր պատմությանը (տեսանյութ, լուսանկարներ)
Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ՝ հունվարի 28-ին, Armenia TV-ն և Newmag-ը ներկայացրեցին «Երկաթե կամք» թոք-շոուն: Հեռուստանախագիծը նվիրված էր հետախույզ Սարգիս Ստեփանյանի անկոտրուն կերպարին՝ երկաթե կամքին, հաղթահարած դժվարություններին ու նոր ձեռքբե
3 տարի առաջ Newmag-ը նախաձեռնեց հրատարակել Սարգիս Ստեփանյանի մասին գիրք: Պատերազմի ու համավարակի պատճառով ձգված աշխատանքն, ի վերջո, ավարտվեց 2022-ին և Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ լույս տեսավ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագորղ Դավիթ Դավթյանի հեղինակած «Բազկամարդը» կենսագրականը: Հենց գրքի հիման վրա էլ նկարահանվեց «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմը:
Թոք-շոուին ներկա Սարգիս Սեփանյանի հայրը՝ Արցախյան 1-ին պատերազմի մասնակից Վանիկ Ստեփանյանը, հիշում է, երբ որդին դուրս եկավ վերակենդանացման բաժնից, արդեն որոշել էր՝ ունի առաքելություն: Կազդուրվելուն պես անցավ գործի. հաշմանդամություն ունեցող զինվորներին ու վերջույթներ չունեցող անձանց նորից ոտքի կանգնեցնել. «Սկզբում շատ մեծ դժվարությունների միջով է անցել Սարգիսը: Դժվար էր նաև կենտրոն բացելը, բայց չէր վհատվում: Նա հիմա էլ կարող է օրեր անցկացնել կենտրոնում, օգնել տղաներին, սովորեցնել նրանց հարմարվել անհարմարություններին: Սարգիսը ոգեշնչում է նրանց, հոսպիտալներում էլ նրանց հետ աշխատում է: Ես հպարտանում եմ իմ տղայով»:
Գրքի ուֆիլմի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրաշնորհիվ վերագտել իրենց, կրկին պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ, ռեկորդակիր մարզիկներ: Սարգիսի կինը՝ Արմինեն, համոզված է՝ գիրքը կօգնի հավատալ ուժերին ու շարունակել կյանքը՝ անկախ դժվարություններից. «Պետք է սկսել ապրել, չթողնել մարի կյանքի լույսը ու հավատը։ Եթե չենք կարող փոխել ոչինչ, ապա կարող ենք շարունակել ապրել: Դժվարությունը կորցնում է իր դաժանությունը, երբ սկսում ես այն հաղթահարել»:
Դժվար, համառ պայքարի, ամենօրյա ծանր ջանքի շնորհիվ Սարգիսն իրագործում է երազանքները՝ հերթով, առանց շեղվելու իր նախանշած ծրագրերից։ Ըստ նրա, եթե քեզ չընկալես որպես հաշմված մարդ, ու փորձես քեզ լիարժեքդրսևորել, կպարզես, որ մյուսներից ոչնչով պակաս չես. «Եթե մարդ ձեռք է բերում հաշմանդամություն, չի նշանակում, որ կյանքը կանգ է առնում: Ինչպես կարող ենք այդպես մտածել, երբ պատերազմում կորցրել ենք ընկերներ, երբ նրանք իրենց կյանքն են տվել հայրենիքին: Առաջին հերթին հենց մենք պետք է ուժեղ լինենք, որ օրինակ ծառայենք մյուսներին»:
Այս խոսքերը Սարգիսն արտասանում է թոք-շոուի ընթացքում, որտեղ հենց իր դեմ դիմաց տղաներ են, որոնք Արցախյան վերջին պատերազմին կորցրել են վերջույթներ, բայց շնորհիվ նրա ոտքի են կանգնել, մարզվում են, մասնակցում են աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների: Սարգիսը նրանց ներշնչանքի աղբյուրն է. չէ՞ որ, եթե նա մեկ ձեռքով էլ կարողանում է առաջնությունից տուն վերադառնալ 3 ոսկիով, իրենք ևս կարող են: Հենց այս նպատակով էլ Սարգիսն իր մասին պատմեց «Բազկամարդը» գրքում, որ սեփական փորձը ոգեշնչի մյուսներին էլ:
Կարդացեք նաև
- Լույս է տեսել փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Բազկամարդը» գիրքը
- Newmag-ը նկարահանել է Սարգիս Ստեփանյանի մասին վավերագրական ֆիլմ
- Հայոց Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով Newmag-ը ներկայացրեց «Բազկամարդը» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)
- Մոսկվա կ/թ-ում եղի ունեցավ Newmag-ի «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ, լուսանկարներ)
- Լուսանկարներ և տպավորություններ՝ Newmag-ի «Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերայից