Մեր մասին
Հոդվածներ
«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ, ռեկորդակիր մարզիկներ։
Սարգիս Ստեփանյանը (ծնվ.1983 թ.) հայկական բանակի լավագույն հատուկջոկատայիններից է։ 2014-ին ականի պայթյունի պատճառով հետախույզը զրկվեց երկու ոտքից և աջ թևից։Բայց որոշեց ոտքի կանգնել ու մարզվել։ Այժմ աշխարհի ու Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն է։ Սարգիս Ստեփանյանը հաշմանդամություն ունեցողների համար հիմնել է մարզասրահ, վերականգնողական կենտրոն և իր համախոհների հետ պատրաստում է հաշմանդամային սպորտի ապագա չեմպիոնների։
Դավիթ Դավթյանը (ծնվ.1992 թ.) ռազմական լրագրող է, վավերագրել է 2020-ի Արցախյան պատերազմը։ 2015-ից «Զինուժ» հեռուստածրագրի մեկնաբանն է։ Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Դավիթ Դավթյանն աշխատել է «Արմնյուզ» (2011-2015) և «Արմենիա» (2015-2018) հեռուստաալիքների լրատվական ծրագրերում։ Սա նրա հեղինակած առաջին գիրքն է։
Գիրքն արդեն ձեր զամբյուղում է։ Ցանկանում եք անցնել վճարմա՞ն, թե՞ շարունակել ուսումնասիրել այլ գրքեր։
Թողնել կարծիք