Ես այս գրքում գտա ինձ, իմ գաղափարական ամբղջ կյանքը, իմ նպատակը և իմ ապրելու իմաստը:
Ես այս գրքում գտա ինձ, իմ գաղափարական ամբղջ կյանքը, իմ նպատակը և իմ ապրելու իմաստը:
Արաքսյա Մնացականյան
Սարգիս Ստեփանյանի կյանքի մասին պատմող այս գիրքը ինձ համար ունի բացառիկ ու յուրահատուկ արժեք, քանի որ ես այստեղ գտա այն, ինչ փնտրում էի ամենուրեք: Ես այս գրքում գտա ինձ, իմ գաղափարական ամբղջ կյանքը, իմ նպատակը և իմ ապրելու իմաստը: Այս գիրքը իրական հայեցի ոգու բացառիկ խտացումն է՝ իր բոլոր դրսևորումներով: Սարգսի կերպարում պարփակված է մեր ամբողջ Հայաստանը՝ իր ամբողջ ուժով, կորովով ու հզորությամբ:
Սարգիսը մեր Հայաստանի մարմնացումն է՝ հավերժ պայքարող, երբեք չխոնարհվող և ամեն մի փորձությունից մի նոր հաղթանակ քաղող: Այս գրքում առկայծումէ հույսը, հավատը, կամքը, սերը ապրելու նկատմամբ և ինքը այն վեհագույնը, որից ծնվում են այս բոլոր արժեքները՝ Հայրենիքը: Եթե ինձ օրերից մի օր հարցնեն ցույց տուր ինձ քո երկրի կերպարը ես կվերցնեմ այս գիրքը, կպարզեմ հարցնողիս ու կասեմ վստահ տոնով՝ ահա, կարդա և կծանոթանաս իմ երկրի մեծագույն կերպարի հետ, որ նույնիսկ կյանքի ամենամութ շրջանում չմտածեց հանձնվելու մասին ու շարւոնակեց ապրել, ապրել ՝ ինչպես օրինակ բացառիկ ներուժի, որ չի հանդուրժում մարդկային թուլությունը:
Սարգիսն իր օրինակով եկավ մեզ ցույց տալու, որ մենք ևս չունենք հանձնվելու իրավունք, որքան էլ մեր աչքերում ամեն բան ավարտած կամ խամրած թվա: Այս գիրքը իմ մեջ ամրացրեց հպարտության այն մեծ չափաբաժինը, որ ես զգում եմ իմ երկրի՝ նրա հերոսների, նրա որդիների ու նրանց սխրանքի նկատմամբ: Եկավ ապացուցելու, որ մեզ որքան էլ փորձեն թաղել, միևնույն է հողից ծիլ կարող ենք տալ ու հառնել հաստաբուն ծառի նման: Ահա այսպիսին է Սարգսի կերպարն իմ աչքերոմ՝ հզոր, անկոտրում և իր օրինակով խղճահարության բոլոր դրսևորումները տապալող մարդ, ով իր գոյությամբ իսկ վախ է ներշնչում թշնամիներին և անմահացնում հայի հզորագույն կերպարը:
Սովորաբար , կենսագրական գրքերը կարդում եմ մեծ դժվարությամբ , բայց այս գիրքը յուրահաուկ բացառություն էր , որովհետև կարդալով Սարգսի մասին՝ տեսնում էիր մի ամբողջ ժողովրդի պատմություն, մի ամբողջ ժողովրդի անցած ճանապարհ, արժեհամակարգ ու գոյության կռիվ: «Բազկամարդը» խտացնում է իր մեջ մեծ ու անկոտրում ոգին և ցույց տալիս, որ անէական է ֆիզիկական ուժի պակասը, երբ այն լրացվում է ոգու հզորության բացառիկ առկայծումով: Այս գիրքը՝ կյանքի դաս է բոլորիս համար, դաս , որտեղ մենք՝ հայոց աշխարհի զավակներս կոփվում ենք յուրահատուկ մտքով՝ հզորությամբ, կամքի զորությամբ, և սովորում ենք արժանի դառնալ մեր երկրի փառահեղ անցյալին և մեր նախնյաց քաջագործություներին:
Այս գիրքը ապրելու, պայքարելու և երբեք չհանձնվելու մասին է, որտեղ կա թևածող մեկ շատ կարևոր գաղափար՝ առանց պայքարի չկա հաղթանակ :Սարգիսը՝ հենց այդ պայքարի բացառիկ օրինակն է՝ այդ պայքարի փայլող փարոսը, որ իր անցած փառահեղ ճանապարհով և իր ունեցած կամքի մեծագույն ուժով լույս է տալիս մեր մթին մտքերին ու իր գրքով ասում. - իրավուքն չունենք հանձնվելու և առավել ևս իրավունք չունենք հանձնվելու մասին նույնիսկ մտածելու , եթե նույնիսկ մեզ շարունակ այդպես է պարտադրում բախտը՝ քո առջև իր նետած տարբեր հանգամանքներով և քեզ կործանել փորձող դեպքերով: Սարգսի օրինակով պիտի դաստիարակել մեր մատաղ սերնդին ու ցույց տալ ,որ նույնիսկ դարեր անց հայոց ոգին աննկուն՝ ինչպես լեռը մեր Արարատ՝ իր հավերժահաս գեղեցկությամբ: Եվ ինչպես մեր լեռն է տեսել հազար ձյուն, այնպես հայ ազգի համար նոր չպիտի թվան մեր գլխին թափվող հազար բարդություններն ու փորձությունները , որոնք պիտի մաքրագրվեն և հաղթահարվեն մեր հայեցի պայքարով ու արդար երազանքներով: Սարգիսը, կրկնելով Նժդեհի խոսքերը, ասում է. -ես պատրաստ եմ իմ հողի համար մեռնել, բայց ուզւոմ եմ ապրել իմ հողի համար: Եվ այս մինախադասությունը բավական է նրա ամբողջ կայնքը ամբողջացնելու ու ամփոփելու համար: Այս մի նախադասությունը իր մեջ կրում է մի ամբողջ պատմություն, ընթացք , նպատակ, ճանապարհ, հույս և փաստ, որ կա մեկ բան աշխարհում, որ անմարելի է և դա ՝ հայկակական ոգին է:
Այս գիրքը պիտի լինիւ մեր մատաղ սերնդի դաստիարակը և պիտի ցույց տա մեր որդիներին, որ իսկապես պիտի պատրաստ լինել մեռնել հանուն հայրենքի, բայց և պիտի ապրել՝ հանուն նրա գոյության ու կյանքի: Սարգիսը նաև հայեցի մաքուր ոգու մարմանցուն է, քանզի հաղթահարելով իր ճանապարհին հայտնված քարերը երբեք չի մտածել կյանքի նկատմամբ չարանալու մասին, այլ հակառակը ՝ իր օրինակով թույլ չի տվել, որ ոգու նահանջի ուղի ընտրեն իր նման շատ այլ հայորդիները՝ նրանց տանելով կամքի ու տոկունության սնուցման ճանապարհով:
Ուզւոմ եմ ՝ իմ կարծիքը ամփոփել «Բազկամարդ»-ին նվիրված հեղինակային բանաստեղծությամբ.
Դու մեր զորության անմար մի կրակ,
Որ վեհ ճայթում է մեր մթին բախտին
Ու թույլ է տալիս լույսով իր անհագ
Մեծ հույսով լցնել միտքը մեր խորին:
Դու մեծ օրինակ հայի զորության,
Դու քաջ հետևորդ քաջն Վարդանի,
Որ դաժան բախտի առաջ ծառացար
Քո հզոր ոգի տենչանքով արի:
Դու մեծ Արարատ՝ մեր մեր քերթության
Քո հավերժ հպարտ ու ձիգ կեցվածքով,
Քո մի կյանքի մեջ ես հային տեսա
Իր մեծ ու աղի , բայց հպարտ Ճամփով:
Եվ սնուցեցիր իմ պապակ հոգին
Քո խիստ հայեցի ու անշեղ կյանքով
Դու մեր քաջ երկրի մեծագույն զավակ
Քո արիության զորեղ սխրանքով:
Քո մի կերպարում իրար են գտել
Սերը , պատիվը , պայքարը հայի
Ու թող զորությամբ և Աստծո կամոք
Քո զորեղ ոգին , երբեք չխամրի:
Սարգիս Ստեփանյան
Դավիթ Դավթյան
2900 ֏
Նկարագրություն
«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ, ռեկորդակիր մարզիկներ։