Մարդը պետք է հոգով հաշմված չլինի, ֆիզիկականը խոչընդոտ չէ
«Պատերազմը սպանում է բոլորին․․․Անգամ նրանց, ովքեր ողջ են մնում»։ Էս միտքը սոցցանցերում ամենատարածված աֆորիզմներից է, էս միտքը գիտեն անգամ նրանք, ովքեր պատերազմի ժամանակ ոչինչ չեն էլ զգացել․ այո՛, կան և այդպիսիք։ Բայց հենց նրանց ու մեր բոլորի կողքին կա Սարգիսը, մարդ, ով ուղղակի մահվանն ու Աստծուն մարտահրավեր էր նետել, մարդ, ով հավատաց, որ մարդկային կամքը վեր է ցանկացած ճակատագրից, մարդ, ով պայքարեց հանուն ապրելու, խնածեց իրեն՝ ամենաանխնա առաջադրանքում չխնայվելով։ Սարգիսն ապրեց, որ օրինակ լինի, Սարգիսն ապրեց, որ ապրեցնի, պայքարեց, որ մոտիվացնի։ Նայե՛ք այս ժպիտին․ որքան կյանք ու էներգիա կա այս «փոքրիկ հսկայի» մեջ։ Նայե՛ք նկարին․ առանց բնական հենարանների ու միայն մեկ վերջույթով մարդ է։ Նայե՛ք նկարին․ հայրենիքի համար ամեն ինչ արած, հանուն հայրենիքի ոչինչ չխնայած, հայրենիքին ամեն ինչ տված ու ինքն իրեն միայն մեկ վերջույթ պահած մարդ է։ Ամեն առավոտ, երբ արթնանալիս կմտածես, թե ինչքան բարդ ու դժվար է քո կյանքը, երբ կանիծես բախտիդ՝ անարդար լինելու ու դեմքդ կշրջես Աստծուց՝ քո հանդեպ անտարբեր մնալու համար, նայի՛ր Սարգսի նկարին, կարդա բազկամարԴը, ու հալածի՛ր սեփական մեղսավորությունդ՝ ունեցածդ չգնահատելու ու հանուն հայրենիքի ոչինչ արած չլինելուդ համար։ Մարդը պետք է հոգով հաշմված չլինի, ֆիզիկականը խոչընդոտ չէ․․․ Դավիթ Դավթյան, Բազկամարդը
Սարգիս Ստեփանյան
Դավիթ Դավթյան
5800 ֏
Նկարագրություն
«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ, ռեկորդակիր մարզիկներ։