BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայոց Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով Ne

Հայոց Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով Newmag-ը ներկայացրեց «Բազկամարդը» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Հայոց Զինուժի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը Արմենիա TV-ի «Բարի լույս» հաղորդման շրջանակում տեղի ունեցավ «Բազկամարդը» գրքի հեռուստաշնորհանդեսը: Պատմություն՝ մեծ անկման և դրան հաջորդած ռեկորդային թռիչքի մասին: Գիրք-ուղեցույց՝ հուսահատությունը հաղթահարել

«Բազկամարդը» գրքում հետախույզ Սարգիս Ստեփանյանի անհավանական թվացող ճանապարհն է: Կենսագրականը Սարգիս Ստեփանյանը գրել է ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի հետ գործակցությամբ։ Դավիթի խոսքով, ստեղծագործական աշխատանքը տևել է երկու տարի. «Խոսքը ոչ միայն և ոչ այնքան իր ֆիզիկական կորստի մասին է, երեք վերջույթ կորցրած սպան, այլ այն մասին է, թե ինչպես է կարողացել վերադառնալ լիարժեք կյանքի: Մեկ բազկով Սարգիսը սարեր է շուռ տվել»:

 

2014-ին առաջնագծում ընկերոջը փրկելիս փոխգնդապետ Ստեփանյանը կորցնում է ոտքերն ու ձեռքը, հրաշքով փրկվում է, հաղթահարում անհաղթահարելի թվացող ողբերգությունը և փոխում իրեն բաժին հասած իրականությունը: Այսօր Սարգիս Ստեփանյանը հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի եռակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Գրքի խմբագրի Սարգիս Հովսեփյանի խոսքով, «Բազկամարդը» արժեքավոր է թե՛ վավերագրական, թե՛ գեղարվեստական տեսանկյունից. «Այդ ամեն ինչի միջով անցած մարդը երբ պատմում է դրա մասին, այնքան երբեմն անհավանական է թվում, որ չես կարողանում հասկանալ որտեղ է իրականությունը, որտեղ է գեղարվեստականը: Գրքում իսկապես շատ են անսպասելի և անհավանական պատմություններ»:

 Նոր հաղթանակների ճանապարհին փոխգնդապետ Ստեփանյանն իր առաքելությունն է համարում ոտքի կանգնեցնել, գոտեպնդել և մոտիվացնել հաշմանդամություն ունեցող զինվորներին: Այս ճանապարհին նա Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի աջակցությամբ մարզասրահ և վերականգնողական կենտրոն է հիմնում: Այս նախագծի գլխավոր գործընկերը ևս  Հայ վիրավոր հերոսների հիմնադրամն է: Ըստ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լևոն Քոչարյանի, Սարգսի յուրաքանչյուր գործ չափազանց կարևոր է մեր օրերում. «Սարգիսը նաև մեր հիմնադրամի խորհրդի անդամներից է, նա նաև ներկայացնում է ծրագրեր ու ցանկացած ծրագիր քննարկվում ու հավանության է արժանանում»:

 

Պատասխանատու ու բարդ թեմայի մասին պետք էր խոսել մեկ կադրով՝ գրքի շապիկին: Newmag-ի Արտ տնօրենի խոսքով, լիաթոք ապրելու մասին պատմող լուսանկար են  ընտրել: Էդիկ Պողոսյանի խոսքով, թե գրքի գաղափարը հենց սկզբից ոգևորել է նրան ու ամբողջ ընթացքում աշխատել է մեծ հետաքրքրությամբ. «Ընթացքում մենք լույսերն էինք տեղադրում, մեկ էլ Սարգիսը ասաց, տվեք մի քիչ ռեզինով մկանս ֆորմայի բերեմ, ու խոսում ենք, ու զգացի, որ ինչ-որ չխկոց է գալիս ու ասացի վերջ, ինչ որ ես մտածում էի՝ ստացվեց»:

Առաջնորդի բնավորությամբ հետախույզը գրքի միջոցով անվերջ պայքարելու, չհանձնվելու և չհուսահատվելու դասեր է տալիս: «Բազկամարդը»  գիրք է մեր ժամանակների հերոսի անցած ճանապարհի, դժոխային փորձությունների և զորեղ կամքի մասին:

Կարդացեք նաև

 

Տարածել