BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռեկորդային թռիչք մեծ անկումից հետո. լույս է տեսել

Ռեկորդային թռիչք մեծ անկումից հետո. լույս է տեսել փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Բազկամարդը» գիրք (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը ներկայացնում է 2022-ի առաջին գիրքը՝ հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքը՝ «Բազկամարդը» կենսագրականը: Այս գիրքը մոտիվացիայի անսպառ աղբյուր է հաշմանդամություն ունեցող մարդու համար՝ ինչպես հաղթահարել ողբե

«Բազկամարդը»  գրքում հենց առաջին դեմքով հեղինակը պատմում է ճակատագրի, դժվարությունների, բարդույթների, ապրելու մոտիվացիա կրկին գտնելու, նոր հաղթանակներ կերտելու մասին: Սարգիսի հիշողությունները գրքի էջերի են հայտնվել իր և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ ջանքով: Ստեղծագործական աշխատանքը ձգվել է երկու տարի՝ ընդգծում է Դավիթը. «Երկու տարում Սարգիս Ստեփանյանի հետ շփվել եմ ինտենսիվորեն։ Արագ լեզու գտանք. երկուսս էլ զինվորական ենք, երկուսս էլ լիարժեք պատկերացնում ենք մարտական առաջադրանքների ծանրությունը, առավել ևս դրանց մասին խոսելու սահմանները։ Նրա հետ անցկացրել եմ տասնյակ զրույցներ՝ չհաշված էլեկտրոնային հաղորդակցությունը»:

Փոխգնդապետ Ստեփանյանի ծնողները, կինն ու երկու որդիները ակտիվ մասնակցել են «Բազկամարդը» գրքի ստեղծմանը, ներկայացրել մանրամասներ, որոնք Սարգիս Ստեփանյանը չէր հիշում կամ համեստորեն լռում էր: Գրքի յուրաքանչյուր էջից դրվագ առ դրվագ հավաքվում ու կազմվում է մեր ժամանակների հերոսի՝ ուժեղ կամքի, երբեք չհանձնվող փոխգնդապետի կերպարը: Նա 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու ձեռքը կորցնելուց կարճ ամիսներ անց արդեն քայլում էր. «Ամենասարսափելին իմ կիսատ տեսքն էր։ Ես բարձրահասակ զինվորական էի, ձիգ մկաններով։ Հիմա մահճակալի կեսին տեղավորված, կաթվածահար էի լինում, երբ պատկերացնում էի ինձ ուղղահայաց դիրքով։ Ցավից էլ սոսկալի էր այդ պահը, անպատկերացնելի, անընկալելի»:

Գրքում հարցարզրույցներ կան մարտական ընկերներից, մտերիմներից ու բժիշկներից, որոնք վիրահատել են Սարգիս Ստեփանյանին: Բժիշկ Վահան Ոսկանյանը պատմում է. «Սա­քոյի դեպ­քը շատ բարդ էր, կյան­քի հետ ան­հա­մատե­ղե­լի վնաս­վածք էր: Ե­րբ ինտուբա­ցի­այից ա­ռաջ ա­սա­ցի՝ հանգիստ փա­կիր աչ­քերդ, նոր­մալ կլի­նի, ըն­դա­մե­նը մեկ նախա­դա­սու­թյուն ար­տա­բե­րեց. «Փր­կեք, ե­թե կա­րող եք, եր­կու տղա ու­նեմ, նրանց դեռ պետք եմ»: Արյան հո­տը շատ էր տա­րած­վել ու խեղ­դում էր, օ­դո­րա­կիչն էլ վատ էր աշխատում... Հոգեբանորեն նույն­պես դժ­վար է­ր։ Մինչև վի­րա­հա­տու­թյունը դի­մացդ 190 սմ հաղ­թան­դամ տղա­մարդ է։ Վեր­ջում տես­նում ե­ս՝ մնաց  140 սմ, հե­տո 120: Ծանր տեսա­րան է­ր»։

                                                                        ­

Դեպից մեկ շաբաթ անց միայն վերցրեց հեռախոսն ու զանգահարեց կնոջը՝ Արմինեին: Կնոջը թվում էր՝ չի կարողանալու դիմանալ առաջին տեսարանին, բայց երբ առաջին անգամ այցելության գնաց, հարցուփորձ արեց ու սկսեց միրգ կտրատել: Հանկարծ կողքից նկատեց բժիշկների հայացքները. «Այդ պա­հին հի­շե­ցի ռուս զին­վո­րա­կան մի տա­րեց զույ­գի: Հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ ա­մու­սինն ա­սում է­ր՝ դժվար է լի­նել զին­վո­րա­կան, ա­ռա­վել դժ­վար է զին­վո­րա­կա­նի կին լի­նելը։ Զին­վո­րա­կա­նի կի­նը մի կոչումով բարձր է ի­րե­նից։ Բժշ­կին պա­տաս­խա­նե­ցի, որ կա­պի­տա­նի կի­նը միշտ էլ մայոր է լի­նում։ Ու դուրս ե­կա։ Նրանք իմ խոս­քերը լուրջ է­ին ըն­դու­նել, հե­տո Սա­քոյից հարց­րել է­ին՝ կինդ մայո՞ր է։ Ա­սել էր՝ այո։ Հարց­րել է­ին՝ որ­տե՞ղ է ծա­ռա­յում։ «­Մեր տա­նը»,– կարճ պա­տաս­խա­նել էր ա­մու­սինս»:

Լրագրողի ու հետախուզի համատեղ աշխատանքը առանց չափազանցությունների, միանգամայն ճշգրիտ ու անկեղծ զրույց է արտասավոր ու ուժեղ հոգեբանությամբ մի մարդու մասին: Սարգիսն ու Դավիթը փորձել են ներկայացնել եղելությունը, բայց և խուսափել են ազդել ընթերցողի նյարդերների վրա: Ապրումների մասին Սարգիսը գրել է անկեղծ. «Լռությամբ էի տանում տառապանքներս։ Կարող էի ժամերով առաստաղին նայել։ Աչքերս մեխանիկորեն լցվում էին, արցունքներն իջնում, թրջում էին բարձը։ Երբ Արմինեն ու բժիշկները մոտենում էին, քնած էի ձևանում, աչքերս փակում էի... Հետո լուսավոր պատկերներ էի փնտրում, ինձ մխիթարում էի, որ աչքերս բաց են, շնչում եմ, երեխաներիս, ծնողներիս, կնոջս տեսնելու հնարավորություն ունեմ։ Չէ՞ որ այդ հնարավորությունը կարող էր չլինել»:

«Բազկամարդը» գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա հունվարի 28-ին ժամը 10։15-ին Հայոց Զինուժի Կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը, Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղոդրման շրջանակում։

Երբ ինքը հաղթահարեց, որոշեց, որ ունի կարևոր առաքելություն՝ հաշմանդամություն ունեցող զինվորներին ու վերջույթներ չունեցող անձանց նորից ոտքի կանգնեցնել: Սա պարզապես գիրք չէ կամ սովորական ձեռնարկ անսովոր մարդու մասին, սա գիրք-ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր հուսահատության եզրին են, բայց  ցանկանում են ապրել, կրկին հավատալ, երազել անվերջ:

«Բազկամարդը» գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա հունվարի 28-ին ժամը 10։15-ին Հայոց Զինուժի Կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը, Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղոդրման շրջանակում։

Նույն օրը երեկոյան, ժամը 23։00-ին Արմենիա հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի Սարգսի, նրա մարտական ընկերների, գրքի ստեղծագործական խմբի մասնակցությամբ «Երկաթե կամք» թոք շոուն:

Տարածել