[Պրեմիերա] «Ոտքի կանգնիր». Newmag-ը նկարահանել է Սարգիս Ստեփանյանի մասին վավերագրական ֆիլմ (թրեյլեր)
Newmag-ը հրատարակել է Սարգիս Ստեփանյանի և Դավիթ Դավթյանի հեղինակած «Բազկամարդը» գիրքը: Լրագրողի ու հետախույզի համատեղ աշխատանքը առանց չափազանցությունների, միանգամայն ճշգրիտ ու անկեղծ պատում է արտասավոր ուժեղ հոգեբանությամբ մարդու մասին: 2014-ին մարտի դաշտ
Երբ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով Սարգիս Ստեփանյանը կորցրեց երկու ոտքն ու աջ ձեռքը, ոչ մի բժիշկ հույս չուներ, որ կկարողանա ապաքինվել, այն էլ այդքան շուտ: Սակայն նա կարողացավ 3 ամիս անց քայլել, իսկ 3 տարի անց դառնալ բազկամարտի աշխարհի չեմպիոն։
Այսօր արդեն բազկամարտի չեմպիոնն իր օրինակով կարողացել է ապացուցել է՝ անելանելի վիճակ չկա, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ. «Ճակատագիրը սովորաբար համարում են անխմբագրելի փորձություն։ Համաձայն չեմ։ Ես խմբագրել եմ ճակատագիրս։ Եթե ոտքեր չունես, բայց ուզում ես քայլել, իմացիր՝ կքայլես: Ոտքդ կորցրիր, ձեռքդ կորցրիր՝ կապրես։ Բայց եթե ոգիդ կորցնես, կյանքդ կզրկվի իմաստից»:
«Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հայոց Զինուժի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին, ժամը 13։00-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Մուտքը հրավիրատոմսերով է: Նույն օրը՝ երեկոյան 23։30-ին կկայան ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան Արմենիա հեռուստաընկերության եթերում:
Եթե «Բազկամարդը» գիրքը պատմում է ողբերգությունից առաջ և հետո Սարգսին բաժին հասած դժվարությունները, ապա ֆիլմը ներկայացնում է Սարգսի այն հսկայական աշխատանքը, որը նա կատարում է այժմ՝ օգնելով վիրավորում ստացած մյուս զինվորներին. «Մեր զինհաշմանդամություն ունեցողներն իսկապես հերոս տղերք են, յուրաքանչյուրի պատմությունն առանձին հերոսամարտ է, սակայն իմ ուղերձը նրանց այն է, որ լեգենդ լինելը քիչ է, լեգենդ մնալ է պետք, հետևաբար սխրանքից հետ ձեռքերը ծալած նստելն ամենամեծ սխալն է, պետք է ջանք գործադրել՝ ավելի նշանակալի օրերի համար»։
«Ոտք կանգնիր» Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանն է, սցենարիստը՝ Դավիթ Դավթյանը, ռեժիսորը՝ Հայկ Կբեյանը: Ըստ գրքի համահեղինակ Դավիթ Դավթյանի, ֆիլմում, ինչպես գրքում արտացոլված է մեր օրերի հերոսի, երկաթե կամքի տեր մարտիկի կերպարը. «Գիրքն էլ, ֆիլմն էլ մեծապես կօգնեն մեր բոլոր զինվորներին, նրանց մտերիմներին՝ առաջին հերթին թոթափել հոգեբանական, ապա նաև ֆիզիկական խնդիրները և ապրել Սարգիսի օրինակով: Նա մեծ ընտանիք է դարձրել իր կառույցը, որտեղ բոլորը մարզվում են, մասնակցում ու հաղթում առաջնություններում»:
Ռեժիսոր Հայկ Կբեյանի խոսքով, ֆիլմի նկարահանումների ընթացքում նա բացահայտել է իր համար հերոս Սարգիս Ստեփանյանին. «Սարգիսը հերոսի հավաքական կերպար է: Ֆիլմն ամբողջությամբ նրա մասին է՝ նրա անցած ուղուց մինչև մեր այսօր: Նա կարողանում է ոտքի կանգնեցնել հաշմանդամություն ունեցող հերոսն տղաներին, կյանքը շարունակել նորից, կամքի ուժ ձեռք բերել»:
«Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հայոց Զինուժի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին, ժամը 13։00-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Մուտքը հրավիրատոմսերով է: Նույն օրը՝ երեկոյան 23։30-ին կկայան ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան Արմենիա հեռուստաընկերության եթերում:
Կարդացեք նաև