FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Մոսկվա կ/թ-ում եղի ունեցավ Newmag-ի «Ոտքի կանգնիր»

Մոսկվա կ/թ-ում եղի ունեցավ Newmag-ի «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

«Բազկամարդ» գիրքը և «Ոտք կանգնիր» վավերագրական ֆիլմը ներկայացնում են Սարգիս Ստեփանյանի արտասովոր կյանքի պատմությունը: Դեռ 3 տարի առաջ հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ սկսվեց փոխգնդապետի մասին գրքի ստեղծագործական աշխատանքը: Գրքին

Ոչ ոք չէր հավատում, որ նա այդ վնասվածքներով կապրի, կանցնի կոմայի միջով, ու նորից կքայլի՝ երկու ոտքերի վրա: Ֆիմը՝ մահը հաղթահարած, երկու ոտքն ու ձեռքը կորցրած հետախույզի պատմությունը՝ կամքի ու ուժի, վերածնունդի մասին է: Սարգիս Ստեփանյանը երկաթե կամքով ոտքի կանգնեց՝ հետևում թողնելով դժվարություններն ու անվերջ բարդությունները. Սարգիսը հիշում է. «Ամենասարսափելին իմ կիսատ տեսքն էր։ Բարձրահասակ զինվորական էի, ձիգ մկաններով։ Հիմա մահճակալի կեսին տեղավորված, կաթվածահար էի լինում, երբ պատկերացնում էի ինձ ուղղահայաց դիրքով։ Ինչ-որ կերպ ուժ էի գտնում, թեման փոխում, որ չխելագարվեմ։ Ինձ կտրում էի ցավից ու մտածմունքից»:

   

   

Սարգիս Ստեփանյանի մասին ֆիլմը կորցրած հույսը վերագտնելու մասին է: Ամեն մի ստորագրություն դնելիս՝ Սարգիսը շնորհակալություն է ասում՝ իրեն շնորհակալ լինողներից: Ու կրկնում՝ պետք է ոտքի կանգնել. «Կյանքը շարունակվում է, պետք է ոտքի կանգնենք։ Պետք է ուժեղանանք։ Դժվար օրեր են եղել, հիմա պետք է միասնական լինենք։ Հայ ազգն անպարտելի է, բոլորն էլ ուժեղ են»։

 

Նա կանգնեց ոտքի, վերադարձավ ծառայության ու նույնիսկ ռազմի դաշտ, դարձավ աշխարհի չեմպիոն ու թիկունք՝ հույսը կորցրած հայ զինվորի համար: Հաշմանդամություն ունեցող մարտիկի համար Սարիգիսը վառ օրինակ է, թիկունք՝ ընդգծում են զինհաշմանդամները.

Վահե Ղազարյան. «Ինքը եթե ոչինչ էլ չանի, չօգնի, միայն տեսնելով կարելի է սովորել։ Բայց ամեն ձև, ամեն հարցում օգնում է»։

Սարգիս Հարությունյան.  «Աննկարագրելի է իր վերաբերմունքը մեր հանդեպ։ Մարդ տեսակը, ուժը ամեն ինչը մոտիվացնում է»։

Հայկ Ստեփանյան.  «Մեր մեջ կար կամքի ուժ, բայց թաքնված էր, «դեղ» է տվել, ավելացրել է։ Սա հումորով։ Իր շնորհիվ քայլում ենք, սպորտով զբաղվում, Եվրոպա ենք գնում,  շարժվում առաջ»։

Սուրեն Մարտիրոսյան. «Պատերազմից հետո պրոտեզավորվել եմ ու գնացել Սարգիսի մոտ։ Այնտեղ քայլել եմ սովորել։ Ամեն ինչ սովորել եմ: Պրոֆեսիոնալ սպորտով եմ զբաղվում։ Կամքի ուժ է տալիս, օգնում է թե՛ ընտանեկան, թե՛ սպորտային հարցերում։ Մեկ տարի է պրոթեզով եմ, ձեռնափայտից հրաժարվել եմ»։

 

Սարգիսը վիրավորվեց 2014-ին, ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 6 տարի անց՝ իր ճանապարհն անցած, իր ճակատագրով ապրողների համար Սարգիսը դարձավ առաջնորդ: Ֆիլմը մի մեծ օրինակ է, մոտիվացիոն ուղեցույց պատերազմ տեսած ամեն զինվորի համար՝ ընդգծում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան. «Սարգիսն ու նրա նման մարդիկ վարքագծային մոդել են: Այս անձերը մեր երեխաների համար ուղենիշ պետք է լինեն՝  ինչպիսին պետք է  լինի հայ մարդը, հայ տղամարդը, կարևոր է , որ տեսանելի չլինի ու հարգելի չդառնա դասալիքն ու դավաճանը, ամեն ինչ հանձնողի կերպարը»:

Մեկ առ մեկ այցելել է հոսպիտալ, տներ, համոզել, կանչել։ Հրաժարվել են անկողնուց, սայլակից։ Իր մոտ չի կարելի ասել՝ չեմ կարող: Ֆիլմի սցենարիստը՝ ռազմական լրագրող Դավիթ Դավթյանը, 44-օրյա պատերազմից հետո գիտեր՝ ինչով օգնել պատերազմի դժոխքն անցած, առողջությունը կորցրած հայ զինվորին ու բանակին. «Սարգիսի պատմությունը ստիպում է՝ սթափվենք, կանգ առնենք։ Տեսնենք՝ ինչ է կատարվում։ Մեր բանակի մարտունակության համար է։ Ոչ միայն ինքն է վերականգնվել, այլ ընկերներին է փրկում։ Միայն իր հաջողություններով չի ուրախանում, այլ ուրիշներին է օգնում»։

Ոչ մի բեմադրված կադր, ոչ մի չափազանցութուն կամ սցենարական հնարք: Ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանն անկեղծանում է՝ պարզապես մեկ շաբաթ անցկացրել են Սարգիսի հետ և նրա կողքին ու ամեն ինչ վավերագրել է. «Խնդիր դրվեց, որ վավերագրություն լինի, բեմադրական ոչ մի աշխատանք չկա։ Հնարավորինս լինի իրական։ Այնպիսին, ինչպիսին կա։ Մի շաբաթ իր հետ ենք եղել, նկարել ենք այն, ինչ անում է ամեն օր, որ արժանահավատությունն իրական լինելը ընդգծվի»։

                                                                              

Սարգիսի հայրը ֆիլմից հետո նորից հուզված է, ինչպես ֆիլմում: Չէր պատկերացնում՝  ինչպես մեկ ֆիլմը պետք է պատմի իր հերոս որդու մասին. «Իր նմանը չկա։ Սաքո չկա։ Գերհզոր մարդ է։ Նա միայն իմ տղան չէ, բոլորինն է»։

Սարգիս Ստեփանյանի հոր մարտական ընկերն ու որդուն՝ մարտական պարգևներ շնորհած Պաշտպանության նախկին նախարարը Սարգիսի օրինակով սպասում է Հայոց բանակի վերածննդին: Սեյրան Օհանյանը 2014-ից Սարգիսին աջակցում է նաև հոգեբանորեն. «Սարգիսն իր ընտանեկան մասնագիտությունն է շարունակել։ Ես հորն եմ ճանաչել։ Կոմանդոսի հետ է եղելՄի մեծ թիմ, նույն ճակատագրով։ Վիրավորվելը տղամարդու համար է»։

 

Ֆիլմի ցուցադրությունն ավարտվում է ծափողջույններով, դահլիճից հանդիսատեսը հեռանում է հուզված, բայց և հավատը վերագտած՝  մեր օրերի հերոսն իր երկաթե կամքով ոտքի է կանգնել ու հրամայում է ոտքի կանգնել նաև մյուս զինհաշմանդամներին, մեզ բոլորիս: 

  

 

Կարդացեք նաև

 

 

 

Տարածել