BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Զինուժ» մեդիայի անդրադարձը՝«Բազկամարդը» գրքին և «

«Զինուժ» մեդիայի անդրադարձը՝«Բազկամարդը» գրքին և «Ոտքի կանգնիր» ֆիլմին (տեսանյութ)

newmag-y-n

Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ՝ Newmag-ը ներկայացրեց «Բազկամարդը» գիրքը և «Ոտքի կանգնիր» ֆիլմը։ Ինչպես գրքում, այնպես էլ ֆիլմում գլխավոր հերոսը փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն է։ Նա երկաթե կամքի շնորհիվ ոտքի կանգնեց ու կարողացավ ոչ միայն քայլել առա

Կրկին սկսել կյանքն անկումից հետո. սա «Բազկամարդը» գրքի գլխավոր ուղերձն է ընթերցողին։ Կենսագրական իրապատումում Սարգիս Ստեփանյանը ցույց է տալիս իր կյանքի դժվարին փուլերը, հերոսական պայքարը և հզոր կամքով սեփական ճակատագիրը վերաձևելու օրինակը. «Իմ կերպարն եմ էնտեղ ցույց տալիս, որ կորցրեցի ձեռք, կորցրեցի ոտքեր, բայց ապրում եմ արժանապատիվ, պիտանի լինելով իմ ազգին։ Կարծում եմ դրական առումով շատ բան կփոխի ընթերցողի մոտ, և կարդալուց մարդիկ ավելի շատ կգոտեպնդվեն, ուրիշ կերպ կսիրեն հայրենիքն ու իրենք իրենց»։

«Բազկամարդը» հենց Սարգիսի կենսագրական պատումն է։ Այն հետախույզի ու ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքն է։ Դավիթը դեռ 2015 թվականից էր ծանոթ Սարգիսի պատմությանը. «Նրա մասին հոդվածներ, տեսանյութեր ենք պատրաստել։ 2019-ին Newmag-ից առաջարկ ստացա գրել նման գիրք։ Մոտ երեք տարի տևեց աշխատանքը, քանի որ ընդհատվեց համավարակի ու պատերազմը պատճառով։ Գրքում մեծ ներդրում են ունեցել Սարգիսի ընտանիքի անդամներն ու ընկերները»։

                                                                      

Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, գրքում կան իրական կերպարներ, որոնք հաճախ չեն բացահայտվում՝ հաշվի առնելով ռազմական գաղտնիքը։ Ըստ նրա սա գիրք է, որ պետք է տեղ գտնի ռազմագիտության դասընթացներում, դպրոցներում, ու բոլոր նրանց համար, որվքեր պետք է ոտքի կանգնեն. «Անուններ, տեղանքներ հաճախ փոխել ենք, որ չնույնականացվեն։ Մեզ համար շատ կարևոր էր, որ պատմությունը լինի հետաքրքիր, գրավիչ, բայց նաև մեջը չլինի հորինվածք, որովհետև պատերազմն ինքնին դաժան ու սարսափելի տեսարաններով լի է, ու հորինելու կարիք չկար»։

Գրքում դրվագ առ դրվագ ներկայացվում է մեր օրերի հերոսի իրական կերպարը։ Ոտքի կանգնելու ու չհուսալքվելու մասին է նաև Newmag-ի պատրաստած «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմը։ Այստեղ ներկայացված է, թե ինչպես է Սարգիսն իր շուրջը հավաքել պատերազմի ընթացքում վերջույթներ կորցրած տղաների ու նրանց էլ սովորեցնում կյանքը նորովի սկսելու իր այբուբենը։

Կարդացեք նաև

Տարածել