[newmusic] Անկրկնելի Norah Jones, ֆանտաստիկ Pink Floyd, գերակտիվ Kendrick Lamar, ու մեր տաղանդավոր Տիգրան Համասյանը

April 22, 2017

Նախորդ անագմ ակտիվություն ցուցաբերելու կոչիցս հետո, պետք է խոստովանեմ, որ այն տեղ հասավ, ինչի համար շնորհակալ եմ այս էջի ընթերցողներին: Հուսամ` այդ ակտիվությունը միայն կմեծանա: Իսկ եթե առաջին անգամ եք կարդում այս սյունակը, նշեմ, որ սա լավագույն հնարավորությունն է` շաբաթը մեկ անգամ ձեր փլեյլիսթը որակյալ երգերով թարմացնելու համար:
Սկսենք թեթև մի գործից, որն այստեղ տեղադրում եմ ոչ այնքան այն պատճառով, որ անչափ հավանել եմ, այլ պարզապես ժանրային խտրականություն չդնելու և չափազանց սնոբ չթվալու համար: Այս ամենը չի նշանակում, իհարկե, որ երգը վատն է: Ժանրի սիրահարների շրջանում պոպուլյար Paramore խմբի նոր երգի` «Hard Times»-ի մասին է խոսքը:
http://youtu.be/AEB6ibtdPZc?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Շատ դժվար է չսիրել Norah Jones-ին, հատկապես երբ չես կարողանում դրա համար պատճառ գտնել: Անչափ գեղեցիկ ու կանացի արտաքին, նուրբ ու տարբերվող վոկալ, երաժշտական ճաշակ, հարուստ գենետիկա ու կարիերա: Մի խոսքով` նրա նոր տեսահոլովակը` «Flipside»-ը, բացառություն չէ:
http://youtu.be/f-CfdOMpNjc?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Առաջին անգամ, երբ լսեցի JMSN-ին, անկեղծ ասած` չհավանեցի: Շատ բանալ ու «սենց լիքը կան» թվաց: Մի քանի օր առաջ հանդիպեցի նրա նոր երգին, որը կոչվում է «Where Do U Go» ու կարծիքս բավականին փոխվեց դեպի դրականը: Չգիտեմ` կդառնամ նրա հավատարիմ ունկնդիրներից, թե ոչ, բայց այս երգը կլինի իմ փլեյլիստում:
http://youtu.be/MV54oANWJzE?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 
Ֆանտաստիկ նորություն Pink Floyd-ի սիրահարների համար: Հունիսի 2-ին լույս կտեսնի լեգենդար Roger Waters-ի «Is This the Life We Really Want» հերթական ալբոմը: Ալբոմի մասին շատ տեղեկություններ չկան, բայց, դատելով առաջին սինգլից, ալբոմը խոստանում է լինել խիստ փինքֆլոյդական հնչյուններով, ինչն, իհարկե, հրաշալի է:
http://youtu.be/PEh7Ip4yvH8?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Այս շաբաթ կրկին իր ակտիվությամբ, ավելի ճիշտ` գերակտիվությամբ ուրախացրեց Kendrick Lamar-ը, թողարկելով իր նոր ալբոմի` «DAMN»-ի երգերից մեկի հիման վրա նկարահանած տեսահոլովակ, որտեղ բացի իրենից գլխավոր դերում է հայտնի դերասան Don Cheadle-ը:
http://youtu.be/NLZRYQMLDW4?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Եթե չհավանեցիք նախորդ գործը, փորձեմ ձեր հիփհոփային նախասիրությունները բավարարել մեկ այլ տեսահոլովակով, որը կարծես, Lamar-ի մոտեցման հակապատկերը լինի: Ավելի դասական, ավելի մինիմալիստական, մի խոսքով` ավելի Oldschool:
http://youtu.be/rFhhoWAxBSQ?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Արդեն ձևավորվող բարի ավանդույթի համաձայն` այս շաբաթ ևս այս ցանկում կլինի հայկական պրոդուկտ: Նորություն չէ, իհարկե, որ Տիգրան Համասյանը միջազգային որակի երաժշտություն է ստեղծում, սակայն այս նոր` «Markos and Markos» տեսահոլովակի դեպքում ուրախացնում և, ամենակարևորը, ժպտեցնում է նաև Նաիրա Մուրադյանը` իր երբեմն անհասկանալի, բայց միշտ յուրօրինակ անիմացիայով:
http://youtu.be/jFeoInAR8Dw?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn