Սեքս-սկանդալ. Գրականության Նոբելյան մրցանակաբաշխությունը չեղարկվել է

May 4, 2018

Հոլիվուդյան սեքս-սկանդալները համաճարակի պես տարածվում են հեղինակավոր այլ կառույցների վրա: Աղմկահարույց սկանդալի պատճառով Գրականության Նոբելյան այս տարվա մրցանակաբաշխությունը հետաձգվում է: Չի բացառվում, որ  այն ընդհանրապես չկայանա: Մրցանակաբաշխության պատմության մեջ նման նախադեպ եղել է 75 տարի առաջ. 1943թ.-ին մրցանակաբաշխությունը չկայացավ` երկրորդ աշխարհամարտի պատճառով:
Շվեդական Ակադեմիայի համար սեքս –սկանդալի գլխավոր հերոսին` Լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոյին ներկայացված սեռական ոտնձգությունների մեղադրանքները ծանրակշիռ պատճառ են մրցանակաբաշխությունը չեղարկելու համար: 18 կին Առնոյին մեղադրել են իրենց հանդեպ սեռական ոտնձգություններ մեջ: Նրա հասցեին հնչած մեղադրանքների ֆոնին Ակադեմիայի 6 անդամ պաշտոնաթող եղավ, այդ թվում` ինքը` լուսանկարիչն ու կազմակերպության ղեկավար Սառա Դանիուսը: Աղմկահարույց զարգացումներին միջամտել է Շվեդիայի թագավորը.
 

«Վերջին զարգացումների ֆոնին որոշել եմ չեղարկել ակադեմիայում ցմահ աշխատելու կարգը: Այսուհետև ակադեմիայի անդամներն իրավունք ունեն ինքնակամ լքել իրենց պաշտոնները»:

Կառլ Գուստավ XVI-րդ, Շվեդիայի թագավոր





Կարդացեք նաև.



Լուսանկարիչ Ժան Կլոդ Առնոն հայտնի բանաստեղծ, ի դեպ` նույնպես ակադեմիայի անդամ, Կատարին Ֆրոստենսոնի ամուսինն է: Շվեդիայի մշակութային կյանքում ազդեցիկ ու հեղինակավոր ամուսինները ղեկավարում էին Ֆորում մշակութային ակումբը, որը գրանտներ էր ստանում նոբելյան ֆոնդից: Հիմա Ֆորումի գոյությունը նույնպես կասկածի տակ է: Նոբելյան իրարանցումը կապված է նաև մի շարք «ակադեմիկոսների» կողմից գաղտնիության խիստ պայմանը խախտելու հետ: Մինչև Նոբելյան ակումբը պաշտոնապես կհայտարարեր մրցանակի թեկնածուների անունները, հավակնորդների գրեթե ամբողջ ցուցակը հայտնի էր: Առնոն ու ևս երեք ակադեմիկոսներ հեռացել են նաև այս մեղադրանքի պատճառով:
Վերջին սոցհարցումները հաստատում են. ակադեմիայի հեղինակությունը երբևէ այսքան ցածր չի եղել: Վտանգված է Ակադեմիայի գոյությունն ընդհանրապես:  Ակադեմիան թայմ աութ է վերցնում ու հետաձգում է 2018-ի մրցանակաբաշխությունը: Գրականագետներին ու գրողներին հուսադրում է այն, որ Ակադեմիան խոստացել է 2019-ին շնորհել 2 մրցանակ:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։