10 գիրք, որոնք կարելի է կարդալ մեկ երեկոյի ընթացքում

February 28, 2018

 «Լավ վարքագիծ». Բլեք Կրաուս


 «Լավ վարքագիծ» հեռուսատասերիալը էկրաններին հայտնվելուց հետո հանդիսատեսը հավանեց հակասական կերպար Լետտի Դոբեշին: Բանտից դուրս գալուց հետո Լետտին նոր կյանք սկսելու մասին չմտածեց: Նա պատահաբար տեսնում է սպանության փորձ և որոշում է խանգարել հանցագործին: Չնայած, վախենում էր իր կյանքի համար: 

ԳՆԵԼ


 «Դիաբոլիկ». Ս. Ջ. Քինքեյդ


Երբեմն, որպեսզի պատմենք լավ պատմություն հեռավոր աշխարհների, գալակտիկական կայսրությունների և ապագա մարդկության մասին, չի պահանջվում մեծ ծավալներ: Համեստ ծավալով «Դիաբոլիկ» վեպը պատմում է արհեստական Դիաբոլիկի մասին: Այն ստեղծվել է, որպեսզի պաշտպանի իր տիրոջը: Սակայն, երբ տարածքային կայսրությունը հայտնվում է մասնատվող ինտրիգների էպիկենտրունում, հայտնվում է խղճահարություն չունեցող մարդասպանը:

ԳՆԵԼ


«Գրախանութ». Պենելոպա Ֆիցջերալդ


«Գրախանութը» պատմում է միջին տարիքի Ֆլորենս Գրինի մասին: Նա ամուսնուն կորցնելուց հետո որոշում է գրախանութ բացել: Նա գնում է մի հին լքված տուն՝ իդեալական վայր գրախանութի համար: Ըստ լուրերի, տունը  բնակեցված է ուրվականներով և Ֆլորենսը մտածում է, որ տան կտուրին իսկապես ապրում է պոլիտերիստ, ում նա անվանում է «Թղկթղկացնող»: Սակայն, վստահ չէ գոյություն ունի՞ ուրվական:

ԳՆԵԼ


 «Ինպիսի՞ն է տղամարդը». Դեյվիդ Սոլո


Բրիտանացի Դեյվիդ Սոլոյի «Ինպիսի՞ն է տղամարդը» գիրքը բաղկացած է ինը կարճ պատմություններից՝տարբեր ժանրերով: Միավորում է նրանց միայն մի բան, բոլոր հերոսները տղամարդիկ են, և նրանք բոլորը փնտրում են կին: Բոլոր պատմությունների մեջ հեղինակը պատմում է տղամարդկանց մասին՝ անկեղծ և առանց ճոխությունների: Սոլոն ներկայացնում է տարբեր հասակի՝ պատանեկությունից մինչև ծերություն: Յուրաքանչյուր պատում յուրահատուկ է, և պատմում է ինչ-որ առանձնահատուկ խնդիրների և ուժեղ սեռի թույլ կողմերի մասին:

ԳՆԵԼ


«Քնած հսկաները». Սիլվեն Նեվել


Վեպի պատմությունը ներկայացվում է հարցազրույցների միջոցով, հեղինակը ցույց չի տալիս դեպքերը, այլ պատմում է դրանց մասին հերոսների շուրթերով: Վեպի իրադարձությունը սկսվում է Ամերիկայի խորքերում գտնված անհայտ ծագման երկաթե ձեռքից: Հետազոտման և հին ռոբոտի մնացած մասերը գտնելու համար կազմվում է գաղտնի խումբ՝ գիտնականերից և զինվորներից: Անանուն թղթակցի հաշվետվություններից և դեպքի հետ կապ ունեցող անձանցից, քաղաքագետների հետ ունեցած հարցազրույցներից կայանում է «Քնած հսկաները»:

ԳՆԵԼ





Կարդացեք նաև.



«Էլեկտրական երազներ». Ֆիլիպ Կ. Դիք


Ֆիլիպ Դիքայի «Էլեկտրական երազներ» հավաքածուն բաղկացած է տասը հետաքրքրաշարժ պատմություններից, որոնք դարձել են հեռուստասերիալի հիմքը Amazon և  Channel 4 հեռուսատաալիքներով: Պատմությունները կապված չեն և բացահայտում են զվարճալի թեմաներ: Այստեղ կա պատմություն տեխնոլոգիայի կողմնակիցների և հակառակորդների կոնֆլիկտի մասին, որտեղ հասարակությունը, որը մոտ է կրոնին և մարդիկ, որոնք կասկածում են իրենց կյանքի իրականության մասին և շատ այլ հետաքրքիր թեմաներ:    

ԳՆԵԼ


«Մտքի ուժը». Ռիչարդ Բարդ


Օդաչու Ջեկ Բրոնսոնը չէր երազում գերազանց ունակություններ ունենալ: Անկեղծ ասած, նա ընդհանրապես ոչ մի բանի մասին չէր երազում և պատրաստվում էր հանգիստ ապրել ճակատագրով իրեն տրված օրերը: Ջեկը գլխուղեղի քաղցկեղ ունի: Դժբախտ դեպքից հետո նրա մոտ առաջանում է պայծառատեսություն: Գիտակցությունը դառնում է պարզ և հզոր: Ջեկը ուզում է հասկանալ ի՞նչ է այս ամենը և ո՞րն է սրա գինը:

ԳՆԵԼ


«Եվ միևնույն է..». Քրիստոֆեր Հիթչենզ


Հավաքածու էսսեն հայտնի ժամանակակից հեղինակ Քրիստոֆեր Հիթչենզինն է: Այս գրքում հավաքված է էսքիզներ ամենատարբեր և նշանակալի թեմաների և թվականների մասին: Յուրաքանչյուր պատմություն զարմացնում է ինտելեկտուալ բարդությամբ, անսովորությամբ և հեղինակի համարձակ հայացքներով:

ԳՆԵԼ


«Հազարավոր դեմքերի միջից». Սառա Ջինո


Լրագրող Քեյթը երջանիկ էր իր հաջողություններով և հարուստ փեսացու Ռոմանով: Սակայն, մի անգամ տեսնում է մի կեղտոտ և անտունի մեկին, որը, պարզվում է, նրա նախկին սիրելին է: Նա անհետացել էր տասը տարի առաջ:  Նա չէր կարող սխալվել, նրան ճանաչեց հազարավոր դեմքերի միջից: Սակայն, տղան չի հիշում ո՛չ իր անունը, ո՛չ անցյալը, ո՛չ գրկախառնությունները, և ո՛չ էլ կրքոտ համբույրները, ոչինչ:

ԳՆԵԼ


«Մարդասպանություն «արևելյան ճեպընթացում»». Ագաթա Քրիստի


Ագաթա Քրիստիի «Արևելյան ճեպընթաց»  վեպը կարող եք կարդալ մեկ երեկոյի ընթացքում, իսկ հաջորդ երեկո կարող եք տեսնել նոր էկրանավորումը: Ստամբուլում գտնվող հռչակավոր խուզարկու Էրկյուլ Պուարոն վերադառնում է Անգլիա արևելյան ճեպընթացով: Ուղևորներից մեկը զոհվում է հանելուկային պայմաններում, իսկ գնացքը չի կարողանում շարժվել ձնառատության պատճառով: Պուարոն ձեռնարկում է սպանության եղելությունը և պարզում է, որ վագոնում հատուկ ապացույցներ կան և կասկածի տակ են հայտնվում բոլոր ուղևորները: Պուարոն պետք է մինչև գնացքի շարժվելը գտնի մեղավորին:

ԳՆԵԼ


Թարգմանիչ՝ Ջեմմա Սարդարյան


LIFEHACKER