15 միջոց քունը կարգավորելու համար

April 9, 2018

Մենք լինում ենք եռանդով լի այն դեպքում, երբ քնում ու արթնանում ենք նույն ժամին։ Քունը խախտվելու դեպքում խախտվում է մեր առօրյան, պլանները, աշխատանքային արդյունավետությունը։ Լավ քունը լավ առավոտի երաշխիքն է։
Ուժերը վերականգնելու համար մարդն օրական պետք է քնի 7-10 ժամ։ Դա օգնում է կարգավորել ուղեղի աշխատանքը, լիցքավորվել և նոր օրը սկսել թարմ ուժերով։
Ահա մի քանի միջոց քունը կարգավորելու և անքնությունը վերացնելու համար։


  • Ժամը 14։00-ից հետո մի օգտագործեք կոֆեին պարունակող ըմպելիքներ

  • Մի սնվեք քնելուց մոտ 2 ժամ առաջ

  • Քնելուց 1 ժամ առաջ մի մտեք ննջասենյակ․ գնացեք միայն այն դեպքում, եթե արդեն պատրաստվում եք քնել

  • Քնելուց մոտ 1 ժամ առաջ հանգստացեք՝ խուսափելով հեռուստացույց դիտելուց։ Դրա լույսը խախտում է քունը։

  • Կարգի բերեք ինքներդ Ձեզ․ դա հանգստացնում է։

  • Լոգանք ընդունեք։

  • Սպորտով զբաղվեք առավոտյան և ոչ թե երեկոյան։

  • Եթե ունեք կենդանիներ, ապա փաղաքշեք նրանց։

  • Ընթերցեք գեղարվեստական գրականություն կամ ամսագրեր:

  • Փորձեք վերլուծել օրն ու առանձնացնել 3 բան, որոնք Ձեզ դուր են եկել օրվա ընթացքում։

  • Զրուցեք որևէ մեկի հետ Ձեզ հետաքրքրող թեմաների շուրջ՝ զերծ մնալով զգացմունքային թեմաներից։

  • Քնելուց առաջ լույսը մեղմացրեք՝ օգտագործելով թույլ լամպեր։

  • Քնելիս լույսն ամբողջությամբ մարեք։

  • Լսեք մեղեդային երաշտություն։

  • Քնելուց անմիջապես առաջ ըմպեք երիցուկով կամ կատվախոտով թեյ։


Ահա մի քանի պարզ, բայց շատ կարևոր խորհուրդներ, որոնց հետևելու դեպքում խաղաղ ու հանգիստ քունն ապահովված կլինի։



Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։